Լևոն Քոչարյան. Ակնկալում եմ, որ ՍԴ դատավորները չեն ենթարկվի ճնշումների
«Ակնկալում եմ, որ Սահմանադրական դատարանի դատավորներն իրականացնեն արադարադատություն ու չենթարկվեն բազմատեսակ ճնշումների, որ մենք տեսնում ենք վերջին ամիսների ընթացքում», - լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
Նա Սահմանադրական դատարանում է, որտեղ պետք է մեկնարկի Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը։
Հարցին, թե, մասնավորապես, ի՞նչ ճնշումների մասին է խոսքը, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Շատ լավ գիտեք, սկսած երկրի առաջին դեմքից, վերջացրած՝ տարբեր տեղերից արտահոսքերով, ներառյալ նաև դատավորներից մեկի կողմից արված հայտարարությունը և մնացածը։ Այդ ամեն ինչը, իհարկե, ճնշում է մյուսների վրա։ Այդ ամեն ինչը սկսվեց այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանն ընդունեց մեր բողոքը»։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը քննվելու է գրավոր ընթացակարգով։ Դատական նիստը մեկնարկելու էր ժամը 11։00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել են ՍԴ դիմաց
- ՍԴ-ն հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը
- Վենետիկի հանձնաժողովը համաձայնել է խորհրդատվական կարծիք տալ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմումի հիման վրա
- Ակնհայտ է՝ իրավիճակ է ստեղծվում, որ Քոչարյանի գործով ՍԴ-ն չիրականացնի արդարադատություն. Ալումյան
- ՄԻԵԴ-ն ստացել է Ռ․Քոչարյանի գործով ՍԴ-ի դիմումը
- ՍԴ նախագահ. Կհորդորեմ ձեռնպահ մնալ ոչ միայն նման ճնշումներից, այլև այնպիսի քայլերից, որոնք կարող են ճնշումների ընկալում առաջացնել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան