Արամ Վարդևանյան. ՍԴ-ում դիրքորոշում է ներկայացրել նաև կառավարությունը
Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող Արամ Վարդևանյանը ՍԴ դահլիճում լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ չի ցանկանում կանխատեսում անել՝ ինչ ընթացք կունենա այսօր մեկնարկած դատական նիստը:
«Նորմալ ընթացակարգ է: Խորհրդակցական սենյակում գործընթացները կարող են լինել և արագ, և ավելի երկար։ Պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ բավականին ծավալուն դիմում է ներկայացվել մեր կողմից, բավականին լուրջ հարցադրումներ են բարձրացվել մեր կողմից, և դրանք իրենցից ենթադրում են պատշաճ գնահատական»,-ասաց Վարդևանյանը։
Նա նշեց, որ ԱԺ-ն՝ որպես պատասխանող կողմ նույնպես ներկայացրել է իր դիրքորոշումը։
«Դիրքորոշում է ներկայացրել նաև կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնության սուբյեկտ, գործող դատավարության օրենսգրքի մշակման սուբյեկտ։ Թույլ տվեք պարզաբանումները, դիրքորոշումներն այս փուլում չներկայացնել, քանի որ որոշակի ավանդույթ է ձևավորվել, քանի դեռ որոշումը չի հրապարակվել, գործընկերային այս գաղտնիության փոխհարաբերությունը պահպանվել է։ Ժամերի հարց է, կներկայացնենք»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ից դիմացից մի կին է բերման ենթարկվել
- ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը կհրապարակի վաղը
- Ալումյան. Եթե ՍԴ-ն մեր բերած բոլոր փաստարկներն ընդունի, ապա Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի
- Լևոն Քոչարյան. Ակնկալում եմ, որ ՍԴ դատավորները չեն ենթարկվի ճնշումների
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել են ՍԴ դիմաց
- ՍԴ-ն հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը