ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը կհրապարակի վաղը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը շարունակվում է։ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը լրագրողներին տեղեկացրեց, որ որոշումը, ամենայն հավականությամբ, կհրապարակվի վաղը օրվա երկրորդ կեսին։
Գործը քննվում է գրավոր ընթացակարգով։ Գործի քննությունը մեկնարկել էր այսօր ժամը 11։00-ին։
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Ռ. Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ասել էր, որ ՍԴ-ն չի քննարկում ազատ կարձակվի Ռ. Քոչարյանը, թե ոչ, այլ քննարկում է Ռ. Քոչարյանի նկատմամբ կիրառված օրենքի սահմանադրականության հարցը, նաև այդ օրենքի սահմանադրականության հարցը ընդհանուր իրավասության դատարանների կողմից տրված մեկնաբանությունների լույսի ներքո։
Հարակից հրապարակումներ`
- Ալումյան. Եթե ՍԴ-ն մեր բերած բոլոր փաստարկներն ընդունի, ապա Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի
- Լևոն Քոչարյան. Ակնկալում եմ, որ ՍԴ դատավորները չեն ենթարկվի ճնշումների
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել են ՍԴ դիմաց
- ՍԴ-ն հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը
- Վենետիկի հանձնաժողովը համաձայնել է խորհրդատվական կարծիք տալ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմումի հիման վրա
- Ակնհայտ է՝ իրավիճակ է ստեղծվում, որ Քոչարյանի գործով ՍԴ-ն չիրականացնի արդարադատություն. Ալումյան
- ՄԻԵԴ-ն ստացել է Ռ․Քոչարյանի գործով ՍԴ-ի դիմումը
- Հայկ Ալումյան. ՍԴ նկատմամբ հարձակում է իրականացվում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին