Պաշտպան. Անազատության մեջ գտնելու պայմաններում Մանվել Գրիգորյանի բուժումն արդյունավետ չէ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստին պաշտպաններից Արսեն Մկրտչյանը նոր միջնորդություն ներկայացրեց՝ Գրիգորյանի խափանման միջոց կալանքը 25 միլիոն դրամ գրավով փոխելու վերաբերյալ:
Նա նշեց, որ առողջական ծանր վիճակի պատճառով Մանվել Գրիգորյանն արդեն հինգերորդ անգամ չի մասնակցում դատական նիստին. «Ամբաստանյալին այս հարգելի պատճառով դատարան չբերելը խոսում է այն մասին, որ անազատության մեջ գտնելու պայմաններում նրա բուժումն արդյունավետ չէ։ Հետևաբար ելնելով արդարդատության շահերից և գործով մյուս ամբաստանյալի շահերից, կարծում ենք, անհրաժեշտ է Մանվել Գրիգորյանին բուժումն անազատության հետ չկապված խափանման միջոցի պայմաններում ստանալու հնարավորության տալ անկախ դատաբժշկական փորձաքննության ընթացքի, տևողությունից, արդյունքներից»։
Դատարանը մերժեց Մ. Գրիգորյանի պաշտպանի ներկայացրաց միջնորդությունը:
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանները մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդություններով, սակայն մերժվել են։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Անորոշ վիճակ է
- Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ
- Մանվել Գրիգորյանն ազատ չարձակվեց
- Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատելու միջնորդություն ներկայացվեց
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Եղածը սադիզմ է
- ՊԵԿ-ը գրություն է ուղարկել Մանվել Գրիգորյանի գործով դատավորին
- Մանվել Գրիգորյանի կին. Այդպես է հարմար
- Դատաբժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովը կայցելի Մանվել Գրիգորյանին
- Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստին ներկա է փորձագետը
- Պաշտպան. Մանվել Գրիգորյանի հանդեպ հատուկ վատ վերաբերմունք, բացասական ուղղվածություն կա
- Մանվել Գրիգորյանը դատարան չներկայացավ