Մոնիկա Բելուչին և Վենսան Կասելը հանդիպել են Վենետիկի կինոփառատոնում
Իտալացի հայտնի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին Վենետիկի 76-րդ միջազգային կինոփառատոնում հանդիպել է իր նախկին ամուսնուն՝ ֆրանսիացի դերասան Վենսան Կասելին, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նրանք ներկայացրել են «Անդառնալիություն» (2002) քրեական դրամայի նորացված տարբերակը, որտեղ ժամանակին հանդես են եկել գլխավոր դերերում:
Սակայն միասին Բելուչին և Կասելը չեն լուսանկարվել: Նրանք կամ քայլում էին կողք կողքի, կամ նրանց մեջտեղում կանգնած էր ֆիլմի ռեժիսոր Գասպար Նոեն:
Դերասաններն ամուսնացել են 1999 թվականից մինչև 2013 թվականը: Նրանք ունեն երկու դուստր՝ 15-ամյա Դևան և 9-ամյա Լեոնին։
Նշենք, որ 2018 թվականին Վենսան Կասելն ամուսնացել է իրենից 30 տարի փոքր կնոջ՝ մոդել Թինա Կունակիի հետ։ 2019 թ-ի ապրիլին ծնվել է նրանց դուստրը։
Հարակից հրապարակումներ`
- Ծնվել է դերասան Վենսան Կասելի «ամազոնուհի» դուստրը
- «Մենք չենք ընտրում նրանց, ում սիրահարվում ենք». Վենսան Կասելն ամուսնացել է
- Վենսան Կասելը և Թինա Կունակին պատրաստվում են հարսանիքի
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան