Ջուլի Էնդրյուսը Վենետիկում արժանացել է պատվավոր «Ոսկե առյուծի»
Բրիտանացի դերասանուհի Ջուլի Էնդրյուսն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի պատվավոր «Ոսկե առյուծի»։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Metro-ին։
«Իմ չքնաղ լեդին» թատերական մյուզիքլի և «Մերի Փոփինս» երաժշտական կինոյի աստղին մրցանակը հանձնել է ռեժիսոր Լուկա Գուադանինոն։ Նա 83-ամյա Էնդրյուսին անվանել է 20-րդ և 21-րդ դարի «սրբապատկեր»։ Դերասանուհին, իր հերթին, Վենետիկի կինոփառատոնն անցանել է աշխարհում գլխավորը։
Ջուլի Էնդրյուսը «Մերի Փոփինսում» դերի համար արժանացել է «Օսկարի», նաև այդ դերի համար ստացել է «Ոսկե գլոբուսի»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան