ՍԴ-ից դիմացից մի կին է բերման ենթարկվել
Սահմանադրական դատարանի շենքի դիմաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և ընդդիմադիրների ակցիայի ժամանակ մի կին բերման է ենթարկվել ոստիկանություն։ Ոստիկաններից մեկն ասաց, որ կինը չի ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին։
Մի կին, որը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից է, պատմեց, որ բերման ենթարկված կինը ջուր խմելիս իր գլխին է հարվածել։
«Կռացա, որ ջուր խմեմ, հարվածեց ինձ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 11։00-ից ՍԴ-ում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։ Առավոտից ՍԴ դիմաց հավաքվել են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները և ընդդիմադիրները։ Նրանց միջև պարբերաբար վիճաբանություններ են լինում, փոխադարձ վիրավորանքներ հնչում։ ՍԴ դիմաց կենտրոնացած են մեծ թվով ոստիկաններ։
Նշենք, որ գործի քննությունը շարունակվում է, ՍԴ-ն որոշումը կհրապարակի վաղը։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը կհրապարակի վաղը
- Ալումյան. Եթե ՍԴ-ն մեր բերած բոլոր փաստարկներն ընդունի, ապա Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի
- Լևոն Քոչարյան. Ակնկալում եմ, որ ՍԴ դատավորները չեն ենթարկվի ճնշումների
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել են ՍԴ դիմաց
- ՍԴ-ն հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան