«Ժողովուրդ». Գագիկ Խաչատրյանին իրավապահները հիվանդանոց չե՞ն տարել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արդեն մի քանի օր է, ինչ մամուլում հրապարակումներ են լինում այն մասին, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալությունից հետո տեղափոխվել է հիվանդանոց: Ընդ որում՝ երկու վարկած էր պտտվում` մեկը, որ Գագիկ Խաչատրյանը առողջական խնդիրներ ունի, և նրան այդ պատճառով են տեղափոխել հիվանդանոց, երկրորդ վարկածն էլ այն էր, որ Գագիկ Խաչատրյանին ինսուլտի ախտանիշներով տեղափոխել են հիվանդանոց, և նրա առողջական վիճակը շատ վատ է: Ի վերջո, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պաշտոնապես հասկանալ` արդյոք Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են հիվանդանոց, թե ոչ, և, առհասարակ, որտեղ է նա գտնվում այս պահին:
«Ժողովուրդ» օրաթերթը նախ դիմեց Ազգային անվտանգության ծառայություն` փորձելով նախաքննական մարմնից հասկանալ, թե ձերբակալելուց հետո 72 ժամվա ընթացքում արդյոք Գագիկ Խաչատրյանին նախաքննական մարմինը ինչ որ գանգատով տեղափոխել է հիվանդանոց, թե ոչ: ԱԱԾ մամուլի կենտրոնից մեզ հայտնեցին, որ ձերբակալելուց հետո` 72 ժամվա ընթացքում, նախաքննական մարմինը Գագիկ Խաչատրյանին հիավանդանոց չի տեղափոխել:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հասկանալ` միգուցե կալանավորումից հետո քրեակատարողական ծառայթյունն է նրան տեղափոխել հիվանդանոց: Ի պատասխան մեր հարցադրման` ՀՀ ԱՆ ՔԿ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ օգոստոսի 31-ին` առավոտյան ժամը 9:30-ին, Գագիկ Խաչատրյանը ընդունվել է «Երևան Կենտրոն» ՔԿՀ և մինչ այժմ գտնվում է «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում: Հիվանդանոց չի տեղափոխվել: Դատելով իրավապահների պաշտոնական պատասխանից` Գագիկ Խաչատրյանին իրավապահները հիվանդանոց չեն տարել, բայց, մյուս կողմից, փաստ է, որ նա հիվանդանոցում՝ «Աստղիկ» բկ-ում եղել է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան