Աշխարհի Գավաթ. Աշոտ Վարդապետյանը՝ գլխավոր մրցավար
ՖԻԴԵ-ն Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին նշանակել է սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 4-ը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվելիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկության գլխավոր մրցավար: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից։
Վարդապետյանը գլխավոր մրցավարի աշխատանք կատարել է նաեւ Վիշվանաթան Անանդ – Բորիս Գելֆանդ (2012-ին) եւ Վիշվանաթան Անանդ-Մագնուս Կարլսեն (2012-ին) աշխարհի չեմպիոնի համար մրցամարտերում:
Հիշեցնենք, որ Հայաստանը 4 ներկայացուցիչ կունենա աշխարհի գավաթի խաղարկությունում:
«Նոկաուտ» մրցակարգով անցկացվող մրցաշարի առաջին շրջանում Լեւոն Արոնյանը կմրցի եգիպտոսցի Էսամ Էլ Գինդիի հետ, Սերգեյ Մովսեսյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Գրիգորի Օպարինը, Ռոբերտ Հովհաննիսյանն ուժերը կչափի ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյի հետ, իսկ Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը կհանդիպի իրանցի Ալիրեզա Ֆիրուզջային:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա