Արմեն Մուրադյանը դատի կտա Արսեն Թորոսյանին
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը պատրաստվում է հայց ներկայացնել դատարան ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի։
«Ներկա պահին իրավաբանները նախապատրաստում են հայցադիմումը, թե հստակ, ինչ պահանջներ են ներառված լինելու, կհայտարարենք ավելի ուշ: Մեր պատկերացմամբ օրինական, ազատ անկախ Հայաստանում նմանատիպ հարցերին պետք է տրվեն իրավական գնահատականներ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ-ի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Հիշեցնենք, որ երեկ նախարար Արսեն Թորոսյանը հայտնի միջադեպից հետո հայտարարել էր՝ իր նկատմամբ արշավ է կազմակերպում Արմեն Մուրադյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թամամյանը՝ Թորոսյանին. Ոնց որ դահլիճից փախաք, հիշեք, ինձ տեսնելիս միշտ եք այդպես փախչելու
- Ցավալի է՝ փորձում եք վարկաբեկել այնպիսի հարգարժան մարդու, ինչպիսին է Արմեն Մուրադյանը. Օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի վարիչը՝ Արսեն Թորոսյանին
- Ուռուցքաբանի հարցերից հետո Արսեն Թորոսյանը ընդհատեց ասուլիսն ու լքեց դահլիճը