Քաղաքական 10:26 04/09/2019 Հայաստան

Սասունյան. Արմին Վեգները խնդրել է Ֆրանց Վերֆելին չգրել իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը (Մաս I)

Գերմանացի զինվոր և բժիշկ Արմին Վեգներն Օսմանյան կայսրություն էր ուղարկվել Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ երկու երկրները դաշնակիցներ էին: Վեգները տեղակայվել էր Սիրիայի և Միջագետքի Բաղդադի երկաթուղու շրջակայքում, որտեղ նա ականատես է եղել հայերի տեղահանություններին ու զանգվածային սպանություններին՝ հետագայում հայտնի որպես Հայոց ցեղասպանություն: Նա մի քանի գիրք է գրել՝ նկարագրելով ականատեսի իր վկայությունները:

Հակառակ Հայոց ցեղասպանության տարիներին լուսանկարներ չանելու Օսմանյան կայսրության արգելքին, Վեգները հարյուրավոր բացառիկ լուսանկարներ է արել և դրանք թաքուն տեղափոխել Գերմանիա: Օսմանյան կառավարության պահանջով նրան ձերբակալեցին, իսկ նրա որոշ լուսանկարներ՝ ոչնչացվեցին: Սակայն նրան հաջողվեց իր գոտում թաքցնել շատ այլ նեգատիվներ: 1919 թ.-ին Վեգները Խաղաղության համաժողովում նամակ ուղարկեց ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին՝  հանդես գալով ի պաշտպանություն Հայաստանի անկախության:

1921-ին Վեգները վկայություն տվեց Սողոմոն Թեհլիրյանի դատավարության ժամանակ, որը մեղադրվում էր Բեռլինում Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Թալեաթ փաշայի սպանության մեջ: Գերմանիայի դատարանը անմեղ ճանաչեց Թեհլիրյանին և ազատեց բանտից: 1927-28-ին Վեգներն իր կնոջ հետ այցելեց Խորհրդային Միություն և Խորհրդային Հայաստան: 1968-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան հրավիրեց Խորհրդային Հայաստան և պարգևատրեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանով: Վեգները մահացավ Հռոմում 1978-ին, 91 տարեկան հասակում: Նրա մոխիրների մի մասը թաղված է Հայաստանում:

Վեգների ականավոր գործընկերն էր հրեա-ավստրիացի վիպասան, դրամատուրգ և բանաստեղծ Ֆրանց Վերֆելը: Նա հայտնի էր իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպով, որը նկարագրել է հայերի դիմադրությունը օսմանյան զորքերին ցեղասպանության տարիներին:

Վերֆելը 1925 և 1929 թվականներին երկու անգամ այցելել է Մերձավոր Արևելք:  Գտնվելով Սիրիայի Դամասկոս քաղաքում, նա հանդիպել է ցեղասպանությունից մազապուրծ եղած և անմխիթար վիճակում գտնվող հայ երեխաներին, ինչը ոգեշնչել է նրան գրել «Մուսա լեռան քառասուն օրը»: Աշխարհահռչակ վեպը լույս է տեսել Գերմանիայում 1933 թվականին: Վերֆելը դասախոսություններ է կարդացել Հայոց ցեղասպանության մասին ամբողջ Գերմանիայում, որի հետևանքով նրան մեղադրեցին հակաթուրքական քարոզչություն տարածելու մեջ: Նացիստական Das Schwarze թերթը դատապարտեց նրան այն բանի համար, որ նա քարոզչություն է իրականացրել «հայերի դեմ գործած ենթադրյալ թուրքական սարսափների» դեմ: Նույն գերմանական թերթը, ակնարկելով հայերի և հրեաների միջև կապը, դատապարտեց «Ամերիկայի հայ հրեաներին՝ ԱՄՆ-ում Վերֆելի գրքի վաճառքին նպաստելու համար: Նացիստներն այրել են նրա գրքերը: Նա ստիպված է եղել փախչել և ի վերջո հաստատվել է Լոս Անջելեսում, որտեղ մահացել է 1945-ին: Նրա մարմինը վերաթաղվել է Վիեննայում 1975 թվականին:

Հետաքրքիր է, որ այս երկու նշանավոր հայամետ գրողները բախվեցին միմյանց, երբ Արմին Վեգները 1932 թ․ դեկտեմբերի 14-ին ծավալուն նամակ գրեց՝ խնդրելով Ֆրանց Վերֆելին չգրել իր վեպը՝ «Մուսա լեռա քառասուն օրը», քանի որ ինքը հայ ժողովրդի մասին քառահատոր աշխատություն գրելու ընթացքի մեջ է։ Վերֆելը 1932-ի դեկտեմբերի 23-ին կարճ նամակով պատասխանեց Վեգներին՝ բացատրելով, որ իրենց ծրագրած գրքերը չեն հակասում միմյանց, քանի որ դրանք վերաբերում էին Հայոց ցեղասպանության տարբեր ասպեկտներին: Ես կցանականայի շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ի Արմին Թ. Վեգների ընկերության նախագահ Զավեն Խաչատրյանին, որը գերմաներենից անգլերեն է թարգմանել երկու նամակները: Երկու նամակների գերմաներեն բնօրինակները պահվում են Շիլեր Ազգային թանգարանում (Shiller-Nationalmuseum) և Գերմանական գրականության արխիվում (Deutsches Literaturarchiv) Մարբախ/Նեքար, Գերմանիա։  Ահա հատվածներ այս երկու պատմական նամակներից․
Վեգները Բեռլինի իր տնից գրել է Վիեննայում գտնվող Վերֆելին․«Երբ մի քանի օր առաջ, երկարատև ու ծանր հիվանդությունից հետո ես Մերանից վերադարձա Բեռլին, առաջին բանը, որ իմ ընկերներն ասացին ինձ, և այն, որ կարդացի թերթում դրանից հետո այն էր, որ Ֆրանց Վերֆելը վեպ է գրում հայ ժողովրդի կործանման մասին։ Ես ընկերներիս աչքերում տեսա, որ նրանք վախենում էին ինձ վշտացնել այդ լուրով, որը նրանք չէին ուզում թաքցնել ինձանից։

Դուք պետք է իմանաք սիրելի ընկեր և վարպետ, որ ես ինքս մի ծավալուն վեպ էի գրում հայ ժողովրդի ճակատագրի մասին։ Ես զարմացած եմ, որ Դուք չեք լսել դրա մասին իմ բազմաթիվ հրապարակումների միջոցով, եթե ոչ այլ կերպ՝ Պրուսիայի արվեստի ակադեմիայի Պոեզիայի բաժնին ուղղված իմ նամակից։ 1930-ի աշնանը ես ավելի մանրամասն ներկայացրեցի իմ հայկական վեպի նախագիծը: Այս նամակը պատճառ հանդիսացավ, որ Ակադեմիան ինձ ավելի մեծ աջակցություն ցուցաբերեց դրա վրա աշխատելու համար։ Կամ, թերևս, Հայաստանի մասին գրած իմ գրառումների և գրական շրջանակներում հանրահայտ փաստով, որ ես կապված եմ եղել հայ ժողովրդի ճակատագրի զարգացումներին, ոգեշնչել եմ Ձեզ՝ անդրադառնալ այս ահռելի հարցին Ձեր սեփական ձևով։

Դուք կարող եք արդարացիորեն պատասխանել, որ պատմությունը յուրաքանչյուր մարդու և արվեստագետի գործունեության ոլորտն է, և որ ոչ ոք չի կարող խոչընդոտել տարածք ընտրելու նրանց գեղարվեստական ստեղծագործության համար, որը դուր է գալիս և հրապուրում է նրանց։ Այնուամենայնիվ, Դուք կհասկանաք, որ Ձեր ծրագրի ուղերձն ինձ մոտ որոշակի անհանգստություն առաջացրեց, երբ լսեք իմ և հայ ժողովրդի կործանման միջև ցկյանս կցորդի ճակատագրի մասին որպես մարդկային և գեղարվեստական փորձառություն։
Կարող է պատահել, և բազմիցս պատահել է, որ միևնույն նյութը գրավել է երկու բանաստեղծների միաժամանակ և միմյանցից անկախ (կամ նույնիսկ գիտակցաբար)։ Դա տեղի է ունեցել վերջերս, երկու դրամատուրգ, գրեթե միաժամանակ, պիես են գրել Պանամայի ջրանցքի մասին (նույն կերպ, երկու գրողներ գրել են «Կոպենիկի կապիտան» պիեսը): Այսպիսին է դժբախտությունը նրա, ով գալիս է ավելի ուշ, նույնիսկ եթե նա ավելի ուժեղ արվեստագետ է, և որպես հետևանք, նրա ստեղծագործության հաջողությունը տուժում է։ Նման դեպքում, նա կարող է կամ չի կարող հեշտությամբ հրաժարվել արվեստագետի գործերից մեկից։  Այնուամենայնիվ, վաղ թե ուշ նա պետք է հաղթահարի ձախողությունը։ Իմ դեպքում՝ սա իմ կյանքի գործն է։

1915-1917 թվականներին ես Թուրքիայի բանակի անդամ էի և սակավաթիվ եվրոպացի ականատեսներից մեկը դարձա հազարամյակների ընթացքում տեղի ունեցած մարդկության ամենասարսափելի ողբերգություններից մեկի, որը միգուցե զիջում էր միայն Առաջին աշխարհամարտի ողբերգությանը, որի մի մասն էր։ Քանի որ իմ հարաբերությունները Հայաստանի հետ ձգվում են դեպի մանկության տարիներ և իմ ընտանիքի կապերը Մերձավոր Արևելքի հետ գոյություն ունեին արդեն մի քանի սերունդ, ես անպատրաստ չէի զբաղվելու այս կործանիչ փորձառության մեջ: Իմ գրած առաջին վկայություններն ավելի շատ մարդկային էին, քան բանաստեղծական։  1919 թ․ գարնանը, նախքան Լեփսիուսի գրքերը կարող էին բացեիբաց հայտնվել գրախանութներում, Թեոդոր Վոլֆը հրատարակեց Berliner Tageblatt-ում իմ այն ժամանակվա հայտնի նամակը Վիլսոնին՝ հայ ժողովրդի կործանման մասին։ Ես Ձեզ ուղարկում եմ այդ նամակի պատճենը»։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
(Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ)
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:37
Ողբերգական ելքով բախվել են «Mini Cooper»-ն ու մոպեդը
Դեկտեմբերի 24-ին, ժամը 18:50-ի սահմաններում Խորենացի փողոցից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Արմեն Հ.-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
21:15
Մեղքերը քավելու, սխալները արադարցնելու նոր դրսևորում է․ Օսկանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Նիկոլ  Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ իբրև 1994 թվականից ԼՂ շուրջ ընթացող  բանակցութունները միտված են եղել  Արցախը թողնել...
Աղբյուր` Panorama.am
21:13
Հայոց Հայրապետը հորդորեց սարկավագներին ամենայն ջանք ի գործ դնել բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է սարկավագաց դասին «Դեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Մայթը շինարարության նպատակով փակելու թույլտվություն տվել է անձամբ Տիգրան Ավինյանը․ Հայրումյան
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը գրում է․ «Դե ինչ սիրելիներ ջան, հիմք ընդունելով Սուրեն Սեմերջյանի դիմումը՝ Գայի պողոտայից դեպի Սամվել...
Աղբյուր` Panorama.am
20:31
Մասկը կպարզի առաջիկա ամիսներին, թե ինչպես է Կիևը ծախսել ԱՄՆ-ի փողերը․ քաղաքագետ
Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը մոտակա ամիսներին կարող է պարզել, թե իրականում ուր են գնացել Ուկրաինա ուղարկված ամերիկյան գումարները։ ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ին, քանի որ լրանում է համապատասխան պայմանագրի գործողության...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ․ «Սրտանց շնորհավորում եմ։...
Աղբյուր` Panorama.am
19:41
Երևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք, հորդորում ենք հրաժարական տալ․ Հրայր Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ավելի քան 42 մլն դրամ են հատկացրել քաղաքապետարանի աշխատակիցներին տեղափոխելու համար․ Արմենակ Դանիելյան
2025թ․ բյուջեով 42 մլն 600 հազար դրամ է հատկացվել 6 ավտոբուսի համար, որոնք պետք է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին տնից տանեն աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Եկեք ինքներս մեզ չխաբենք․ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի ազատազրկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, «Վրացական երազանք»-ի առաջնորդները հասկանում են միայն «մահակի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արգելվել է «Բիոտոն» ՍՊ ընկերության էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական  և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ճիշտ ե՞մ հասկանում, որ հրաժարվում են․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, կրկին անդրադառնալով երեք նախագահներին բանավեճի հրավիրելու գրառմանը, գրում է․ «Սիրելի ժողովուրդ,...
Աղբյուր` Panorama.am
18:12
Դադարեցվել են Մասիս համայնքում գտնվող մետաղաձուլման գործարանի աշխատանքները  
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առիթով։...
Աղբյուր` Panorama.am
17:46
Որտեղ նայում եմ՝ ՔՊ-ականներդ ամեն մեկդ մի կոռուպցիայի սկանդալի ասս եք, 50 մլն դրամն էլ էդտեղ եք դմփցրել. Զարոկյան
«Ծանոթ դեմքերից է։ «Հետք»-ի կոռուպցիայի սկանդալի աստղերից է, իր հարևանի անունով Աբովյանում ֆուտբոլի դաշտ են սարքել 50 մլն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Օրեր առաջ Վիլնյուսի փողոցում մեքենան այրած երիտասարդին գտել են
Դեկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ճոճկանի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հետախուզման մեջ գտնվող տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը
«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով...
Աղբյուր` Panorama.am
17:16
Սարքել են իրենց հոր դուքանը, ինչ ուզեն կանեն, անհեթեթ որոշում է. Կարեն Չիլինգարյանը՝ աղբահանությունն ըստ բնակմակերեսի գանձելու որոշման մասին
Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի, երևանցիներն աղբահանության դիմաց 2025 թվականից ոչ թե մեկ անձի հաշվարկով են վճարելու,...
Աղբյուր` Panorama.am
17:11
Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն
Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իրականացվել է ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդում. Պաշտպան
«Շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամներ նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են վերելակում բռնկված հրդեհի մասին լուրերից հետո
Այսօր շուրջ 1200 զբոսաշրջիկ է տարհանվել  Էյֆելյան աշտարակից առաջին և երկրորդ հարկերի միջև վերելակի հորաններից մեկում բռնկված հրդեհի մասին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։ • 2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ողբերգական վթար. բախվել են «Honda»-ն և «Opel»-ը, կա երկու զnh
Այսօր ժամը 14:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում...
Աղբյուր` Panorama.am
16:12
«Կարմիր կետագծերի» թանկացման որոշումն անցկացնելու հարցում ՔՊ-ին աջակցած Գրիգոր Հարությունյանը վայր է դրել մանդատը
««Կարմիր կետագծերի» անցկացման որոշումն ի՞նչ մեծ խաղադրույքներ, կարևորություն էր ներկայացնում, որ մեկ ձեռնպահ քվեարկած ավագանու...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանի՝ 2024-ի լավագույն մարզիկները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը,...
Աղբյուր` Panorama.am
16:01
«Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարելի է մարքել Նիկոլի այդ խարանը». Աշոտյան
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կարճաժամկետ առումով նախընտրական շեմին մաքրել իրեն ամենամեծ մեղքերից, մեկը Արցախի հանձնում է,...
Աղբյուր` Panorama.am
15:36
Team-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
Team Telecom Armenia-ն հայտարարում է տարածաշրջանում եզակի օպտիկամանրաթելային NGN ցանցի ծածկույթի ընդլայնման մասին՝ ներառելով Վայոց ձորի և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}