Ժորժ Պոմպիդու կենտրոնում գողացել են Բենքսիի նկարը
Փարիզի Ժորժ Պոմպիդու արվեստի և մշակույթի ազգային կենտրոնում գողացել են փողոցային նկարիչ Բենքսիի աշխատանքը։ Խոսքը գնում է թանգարանի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի գրաֆիտիի մասին։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, փարիզյան կենտրոնի ղեկավարության գողության մասին հայտարարությունն այսօր է գրել։
Գրաֆիտին ներկայացնում էր դիմակով առնետի պատկեր։ Այն հայտնվել էր 2018 թ. հունիսի 25-ին։ Այն, որ այդ աշխատանքը Բենքսիին էր, հաստատում էր նաև նույն օր նկարչի Ինսթագրամում հայտնված լուսանկարը։
Ժորժ Պոմպիդու կենտրոնից նշել են, որ չեն հանդիսանում արվեստի գողացված առարկայի սեփականատերը։
#Banksy pic.twitter.com/voiJ9QsDuT
— Centre Pompidou (@CentrePompidou) September 3, 2019
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանիայում Բենքսին ավելի սիրված է, քան Լեոնարդո դա Վինչին ու Վան Գոգը
- Լրագրողը պարզել է, թե ինչպիսի տեսք ունի Բենքսին
- Բենքսիի նոր գրաֆիտին՝ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում
- Բենքսիի 4,5 տոննանոց գրաֆիտին տարվել է պատկերասրահ
- Բենքսին՝ Վենետիկի բիենալեի չհրավիրված հյուրը
- Բենքսիի նոր գրաֆիտին՝ Վենետիկում