Գեղամ Նազարյան. Ահա և հայաստանյան առաջին Գաբունիան
Մոտ մեկևկես ամիս առաջ անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցած խայտառակ իրադարձությանը, երբ «Ռուսթավի 2»-ի հաղորդավար Գեորգի Գաբունիան ամենաստոր և տղամարդուն ոչ վայել ձևով հայհոյեց ՌԴ նախագահ Պուտինին, հռետորական հարց հնչեցրինք, թե ո՞վ է լինելու հայաստանյան Գաբունիան:
Փաստորեն շատ չսպասեցինք: Հայաստանյան առաջին Գաբունիան Դանիել Իոնիսյանն է: Ճիշտ է, նա առայժմ չհայհոյեց, բայց նրա արարքը պակաս վտանգավոր չէ:
Իոնիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե Վլադիմիր Պուտինը ուզում է բանտում հանդիպի Ռոբերտ Քոչարյանին, ապա թող զգույշ լինի, որ հետևից դուռը չփակենք։)))))»:
Կասկած չունենաք այս ձևակերպումը օրերի ընթացքում հայտնվելու է ռուսական մամուլի էջերում, գոնե ադրբեջանական լոբբին ամեն ինչ կանի դրա համար։ Անկասկած նշվելու է նաև, որ սա այն Դանիել Իոաննիսյանն է, որը վերջերս վարչապետ Փաշինյանի որոշմամբ պետական բյուջեից ստացավ զգալի ֆինանսական օգնություն՝ Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Քաղաքականության մեջ մանրուքներ չեն լինում։
«Անտեսանելի ձեռքը», որը շահագրգռված է տարածաշրջանի ապակայունացմամբ, որը շահագրգռված է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմամբ, շարունակում է գործել, անել իր չար գործը: Ընդ որում, այդ նպատակին հասնելու համար օգտագործվում է ցանկացած առիթ, պատրվակ, միջոցառում:
Վրաստանում, չնայած Ռուսաստանի հետ ունեցած բարդ հարաբերություններին, բավական արագ կողմնորոշվեցին, ճիշտ գնահատեցին իրավիճակը և շատ արագ, թե Գաբունիային, թե հեռուստաալիքի տնօրենին դուրս շպրտեցին իրենց աշխատանքից:
Հիմա Իոնիսյանի արարքին պետք է արագ արձագանքի ՀՀ իշխանությունը: Որպես առաջին քայլ պետք է չեղյալ համարվի Իոնիսյանը կազմակերպությանը ֆինանսավորելու և Արցախ գործուղելու կառավարության որոշումը: Մյուս քայլերը թող կառավարությունում մտածեն:
Դանիել Իոնիսյանը շարքային քաղաքացի չէ: Նա հեղափոխության սիմվոլներից է։ Նրա գրառումը անհետևանք չի մնալու։
Հուլիսին նշել էինք, որ մենք ունեն նեղ մասնագիստացված գաբունիաներ Արցախի հարցով, հերոսների հարցով, դատարանների հարցով, եկեղեցու և ընտանիքի հարցերով, Վենետիկի հանձնաժողովի գործով, այլ և այլ հարցերով, և որ դրանք հերթով, ըստ պահի անհրաժեշտության օգտագործվելու են։ Այնպես որ, Գաբունիաների շքերթը բացվել է, սպասենք նոր զարգացումների։
Գեղամ Նազարյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Հարակից հրապարակումներ`
- Մեր հիմնական պրոբլեմը նման մտածողությունն է. Գեղամ Նազարյան
- Երկիրն անհեռանկար է, երբ թելադրողն ամբոխն է. Գեղամ Նազարյան
- BBC-ի վտանգավոր հրապարակումը. Դիվերսիա դրսի՞ց, թե՞ ներսից. Գեղամ Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա