Գիտությունների ազգային ակադեմիան՝ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ
Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի նկատմամբ Գիտությունների ազգային ակադեմիան հայնել է իր դիրքորոշումը։
«ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան պաշտոնական նամակ ստացել է սույն թվականի սեպտեմբերի 3-ին (N 1/02.1/12286), որով նա խնդրում է հանձնարարել Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտին 1-օրյա ժամկետում տալ կարծիք Ամուլսարի հանքավայրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման լիարժեքության վերաբերյալ:
Մինչդեռ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հայտարարության համաձայն, նախարարությունը Ամուլսարի ծրագրի գործընթացի վերաբերյալ վերջնական կարծիք պետք է ներկայացնի սույն թվականի սեպտեմբերի 4-ին:
Հայտնում ենք, որ նախանշված ժամկետում հնարավոր չէ տալ լիարժեք գիտական հիմնավորում Ամուլսարի ծրագրին՝ հաշվի առնելով ծրագրի վերաբերյալ փաստաթղթերի մեծ ծավալը և խնդիրների լայն շրջանակները: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի մասնագետները, ի պատասխան ինստիտուտի տնօրենին ավելի վաղ՝ սույն թվականի օգոստոսի 29-ին ուղարկված ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանի (2/02.1/20160) նամակի, ուղարկել են Ամուլսարի ծրագրի առանձին խնդիրների վերաբերյալ իրենց գիտական ոլորտին առնչվող խնդիրների վերաբերյալ առանձին կարծիքները, եզրակացությունները:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստ է գիտական հիմնավորում տալ Ամուլսարի ծրագրի փաստաթղթերին ողջամիտ ժամկետում»,-ասված է ԳԱԱ տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Անձամբ ես ունեմ մեկ շահագրգռվածություն. դա պետական շահի պաշտպանությունն է. Ավինյանը՝ Ամուլսարի մասին
- Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
- «Լիդիանը» կոչ է անում բացահայտել Ամուլսարի դեմ արշավը կազմակերպող ընկերություններին
- ՔԿ-ն հաստատում է. Ամուլսարի գործով քննիչն ու նախկին նախարարը ազգականներ են, բայց կասկածել պետք չէ
- Ամուլսարի հարցում խմբակցությունում տարակարծություններ կան, բայց պառակտում հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
- Ամուլսարը պաշտպանող երկու երիտասարդի փաստաբան է անհրաժեշտ
- ՀԲՃ-ն՝ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին