Թամամյանը՝ Թորոսյանին. Ոնց որ դահլիճից փախաք, հիշեք, ինձ տեսնելիս միշտ եք այդպես փախչելու
Ուռուցքաբան, արյունաբան, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Թամամյանը խոստանում է ցույց տալ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի իրական դեմքը։
«Run Forest, Run!
Նախ, դեռ կտեսնենք ով է սուտասանը, տգետն ու շոումենը! Ոնց որ այսօր դահլիճից փախաք, հիշեք, ինձ տեսնելիս միշտ եք այդպես փախչելու!
Նշվածս հարցերից և ոչ մեկին պատասխան չտրվեց, այլ շարունակվեց նույն սուտն ու կեղծիքը՝ էլ ավելի ուժգին և էժանագին: Կետ առ կետ կանդրադառնանք այդ ամենին և ցույց կտանք պարոն «նախարարի» իրական դեմքը: Հերթով, խոստանում եմ, ու երկար չեք սպասելու՝ կետ առ կետ: Թե պետ.պատվերը, թե շահերի բախումը, թե մնացածը, դեռ ամեն ինչ առջևում է:
Սակայն մինչ այդ ամենին անդրադառնալը, մեկ հարց ՀՀ Կրթության և Գիտության նախարար պարոն Արայիկ Հարությունյանին (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն):
Երեկ՝ Հ1-ի տաղավարում, ՀՀ առողջապահության նախարարի աթոռը զբաղեցնող անձը բառացի ասեց՝ «Խոսքը կոնկրետ իմ գործողություններն են եղել, որ ուզում էի Բժշկական համալսարանի խորհրդի կազմը փոխել»:
Ի՞նչ կապ ունի առողջապահության նախարարը Բժշկական համալսարանի հետ։ Սա ինչ է, թե ոչ պաշտոնական դիրքի չարաշահում: Նա ո՞վ է, որ «գործողություններ» անի Բժշկական համալսարանի հետ կապված: Իսկ արդյոք պաշտոնական դիրքի չարաշահումը հանցագործություն չէ՞: Ակնկալում եմ թե ԿԳՆ պատասխան, թե իրավապահների:
Հ.Գ. Ի միջի այլոց, հարգելի լրագրողներ, եթե ժամանակ կունենաք, կխնդրեմ գտնեք առողջապահության նախարարի աթոռը զբաղեցնողի տարբեր հիշատակումները Բժշկական համալսարանի և խորհրդի հետ կապված և կրկին ականատեսը կլինենք, ով է սուտ խոսում»,-գրել է նա։
Առողջապահության նախարարի նույն հարցազրույցին անդրարձել է նաև ԵՊԲՀհոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին, մասնավորապես նշելով, որ հարցազրույցի 2’30 րոպեից արձանագրվում է պաշտոնական չարաշաումի փաստ:
«Առողջապահության նախարարը չունի իրավասություն որևե կերպով միջամտել, էլ չեմ ասի` փոխել հոգաբարձուների խորհրդի կազմը: Դա այլ գերատեսչության ադմինիստրատիվ տիրույթ է»,-գրել է նա։
Ավելի վաղ ուղիղ եթերում Վահան Արծրունին նշել էր. «Հրաշալի կլիներ, եթե Երևանի պետական բժշկական համալսարանի 100-ամյակի տոնական տրամադրությունը չպղծվեր մի զեղումով, որը ի հայտ եկավ վիդեո ուղերձի տեսքով և որի հեղինակը առողջապահության նախարարն էր»։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Գրիգորյան. Բուժկենտրոնները առողջապահության նախարարի մերձավոր շրջապատից զանգեր և սպառնալիքներ են ստանում
- Ցավալի է՝ փորձում եք վարկաբեկել այնպիսի հարգարժան մարդու, ինչպիսին է Արմեն Մուրադյանը. Օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի վարիչը՝ Արսեն Թորոսյանին
- Արսեն Թորոսյանն անհիմն մեղադրում է «Ժողովուրդ» օրաթերթին, սա խոսքի ազատության դեմ անընդունելի քայլ է. «Մեդիա Պաշտպան»
- Ուռուցքաբանի հարցերից հետո Արսեն Թորոսյանը ընդհատեց ասուլիսն ու լքեց դահլիճը