Ռուսաստանը սահմանափակել է հայկական ընկերության ձկնային արտադրանքի մատակարարումը
ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը սեպտեմբերի 5-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառելու հայկական ընկերություններից մեկի ձկնային արտադրանքի մատակարարման հարցում։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Պատճառը Եվրասիական տնտեսական միության և ՌԴ անասնաբուժասանիտարական պահանջների խախտումների կրկնակի հայտնաբերումն է։ Հայաստանից Ռուսաստան մատակարարված ձկան մեջ մալաքիտային կանաչ են հայտնաբերել։
Նաև նշվում է, որ Հայաստանի ու Ղազախստանի մի քանի արտադրողների մոտ նախկինում հայտնաբերված խախտումների պատճառով իրականացվում է լաբորատոր ուժեղացված հսկողություն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան