Քաղաքագետ. Մնաց՝ Փաշինյանը Ամուլսարի տակից էլ դուրս գա
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ՍԴ կողմից որոշման հրապարակումից հետո արձանգրել է՝ կատարվեց այն, ինչը սպասվում էր։
«- Պուտինը կգա Երևան,
- Նիկոլը հանրությանը ցույց տվեց, որ ամեն ինչ արեց Քոչարյանին ազատազրկելու համար, բայց «վատ» դատարանն իր խափանման միջոցը փոխեց, այսինքն իր դեմքը փրկեց մի շարք թատերական ներկայացումներով, ապահովելով իր ալիբին,
Սակայն մի խնդիր ունի, հիմա ինչպես է օրակարգ ձևավորելու, ինչպես է հանրությանը հակամարտող հատվածների բաժանելու, ում է մեղադրելու իր անհաջողությունների համար, դեռ պարզ չի, իսկ դա իր միակ ռեսուրսն է։
Մնաց Ամուլսարի տակից էլ դուրս գա, ինչը շատ դժվար գործ է։
Անցումային արդարադատության, վեթինգի փուչիկները պայթելուց հետո հանրությանը սկսելու են զբաղեցնել Ընտրական Օրենսգրքի, կուսակցությունների մասին օրենքի և սահմանադրության փոփոխություններով, որ լրահոսը լցնել "նորություններով" ու "գործ անելու" պատրանք ստեղծեն, բայց կարծես թե հանրությունն արդեն մի քիչ կենցաղային նորությունների է սպասում, օրենսդրական "փոփոխություններից" արդեն հոգնել է։
Հ․Գ․ Այդ օրենսդրական փոփոխությունները պետք են, բայց մի պայմանով, որ դա էլ չվարկաբեկեն, մեկ էլ միայն դրանով զբաղվել չեն կարող, մի քիչ էլ կոնկրետ գործ պետք է անեն, ինչի համար դեմագոգիան ու պոպուլիզմը քիչ է»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ որոշումից դժգոհ մի քանի քաղաքացիներ ակցիա են իրականացնում
- Ա. Վարդևանյան. ՍԴ-ն արձանագրում է՝ խախտվել է անձնական ազատության իրավունքը, նշանակում է՝ Ռ. Քոչարյանի կալանավորումը չի կարող լինել իրավաչափ
- ՍԴ որոշումը. Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը ճանաչվեց անվավեր
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին