Էդուարդ Իսրայելյան. «Երեխայակենտրոն քաղաքը» որևէ կերպ չի նախատեսում մեկուսացված, առանձին քաղաքի կառուցում
ՄԱԿ-ի կոմիտեն 2017 թվականի Հայաստանի զեկույցի հիման վրա մի քան նկատառումներ է արել, որ Հայաստանը լիարժեք չի ապահովում և չի բավարարում հաշմանդամություն ունեցող երեխաների՝ համայնքում ապրելու և անկախ ապրելակերպ վարելու մասին դրույթները։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հույսի կամուրջ» ՀԿ հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպան Արև Մելքոնյանը։
Նրա խոսքով, առաջարկվում է այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք հատուկ համայնքներում, հատուկ հաստատություններում չապրեն, ապաինստիտուցիոնալացնել։
«Հայաստանը փոխանակ ստեղծի նման պայմաններ, որպեսզի ՄԱԿ-ի՝ հաջորդ տարվա զեկույցում նման դրույթների համար պատասխան ունենանք, ներկայացնենք՝ դեպի ներառական երկիր գնալու ճանապարհին ենք, ստեղծում ենք մեկուսացած քաղաք, ոչ թե խնամքի կենտրոն, հաստատություն, հատուկ դպրոց, այլ մի ամբողջ քաղաք հաշամանդամություն ունեցողների համար, որտեղ կգնան, կբնակվեն, կմեկուսացվեն հասարակությունից, ներառականության գաղափարն ու սկզբունքները կօդս կցդնեն»,- նշեց նա։
Ասուլիսին ներկա ՄԻՊ Երեխաների պաշտպանության բաժի պետ Էդուարդ Իսրայելյանն ասաց, որ «երեխայակենտրոն քաղաք» կոչումը շատ երկրներում ստանում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից և բավարարում են սահմանված բոլոր պահանջները։
«Դա որևէ կերպ չի նախատեսում մեկուսացված, առանձին բնակավայրի, քաղաքի կառուցում։ Սա որևէ կերպ չի նպաստելու ներառական կրթության զարգացմանը։ Եթե հաշմանդամություն ունեցող երեխաները հաճախելու են նույնիսկ ամենալավ պայմաններն ունեցող հարմարեցված դպրոց, սակայն չեն շփվելու մնացած երեխաների հետ, սա էլի նպաստելու է մեկուսացմանը» ,- նշեց նա։
Է. Իսրայելյանն ասաց, որ այս կարծիքը ոչ միայն հրապարակային են ներկայացրել, պաշտոնական գրությամբ ավելի վաղ ուղարկել են կառավարություն, քննարկում անցկացրել նախարարությունների ներկայացուցիչների հետ։
«Հետամուտ ենք լինելու, որ ծրագիրն այս տեսքով չիրականացվի»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում անհատույց սեփականության իրավունքով հողամասեր է տրամադրել «Երեխաների քաղաք» կառուցելու համար։ ՀԿ-ն նախատեսում է այնտեղ կառուցել «Երեխաների քաղաք», ինչպես նաև՝ իրականացնել սոցիալական անապահով պայմաններում ապրող, հաշմանդամություն ունեցող երեխաների լիակատար զարգացման, ինքնադրսևորման, մանկական աղքատության կրճատմանն ուղղված բարեգործական ծրագրեր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են