Այսօր փրկարարի օրն է
ՀՀ կառավարության որոշմամբ 2008 թվականից սկսած` սեպտեմբերի 4-ը նշվում է որպես Փրկարարի օր:
Հայ փրկարարներն արտակարգ իրավիճակների հետեւանքները հաղթահարելու աշխատանքի ծանր փորձ ունեն: 1988 թվականին նրանք, Խորհրդային միության այլ երկրներից ժամանած հազարավոր կամավորների հետ միասին, փրկել են երկրաշարժից տուժած բազմաթիվ բնակիչների կյանքեր։
Սպիտակի երկրաշարժի գլխավոր դասերից մեկը դարձավ Հայաստանում և նախկին ԽՍՀՄ պետություններում փրկարարական ծառայությունների ստեղծումը:
Calend.ru-ն գրում է, որ Հայ փրկարարները հսկայական դեր են ունեցել նաև 1990-ականների սկզբին ծավալված դաժան պատերազմի ժամանակ: Նրանց հերոսական գործողությունների շնորհիվ հարյուրավոր մարդիկ են փրկվել, ինչպես նաև նրանց ջանքերով ականազերծվել է երկրի տարածքը:
Այսօր՝ տոնի առիթով, փրկարար ծառայության աշխատակիցները շնորհավորանքներ են ստանում ղեկավարությունից և գործընկերներից, տոնական միջոցառումներ և հանդիսություններ են կազմակերպվում, որոնց ընթացքում աչքի ընկած փրկարարներին պարգևներ և հուշանվերներ են հանձնում:
Նշենք, որ շատ հաճախ փրկարարների աշխատանքը չի գնահատվում, սակայն չպետք է մոռանաք, որ դժվարին ու վտանգավոր իրավիճակներում առաջին հերթին մեր կողքին են լինում փրկարարները։ Ցանկացած արտակարգ իրավիճակում պատրաստ են իրենց բոլոր հնարավորություններն ու կարողություններն ի սպաս դնել բոլոր տուժածներին օգնություն ցուցաբերելու գործին։
Ներկայացնում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության տեսանյութը, որտեղ երևանցիներն իրենց կարծիքն են հայտնում փրկարարների աշխատանքի մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում