Armday.am. Հրազդանի քաղաքապետարանը փորձում է հերքել անհերքելին
«Սեպտեմբերի 2-ին անրադարձել էինք Հրազդանի քաղաքապետարանի գնումների պլանին:
«Հրազդանի քաղաքապետարանը միլիոնների բանան եւ հոթի միս է գնել» վերտառությամբ հոդվածում ներկայացրել էինք, թե այս տարավ գնումների պլանում ինչ ապրանքներ է ներառել քաղաքապետարանը:
Մեր հրապարակմանը ֆեյսբուքյան հարթակում արձգանքել է Հրազդանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Մայիս Պողոսյանը եւ նշել, որ մենք ապատեղեկատվություն ենք տարածում:
«Անկեղծ ասած անհասկանալի է հոդվածի հրապարակման նպատակը: Որպես փաստ նշեմ, որ Հրազդանի համայնքապետարանը գործում է բաց ու թափանցիկ, բացառապես օրենքի շրջանակներում, հետևաբար նոր բացահայտում չէ, որ գնումների համակարգը հասանելի է հանրությանը: Հոդվածը պարունակում է ապատեղեկատվություն, գները և թվերը չեն համապատասխանում իրականությանը: Ակնհայտ է, որ հոդվածը միտում ունի բացասական կարծիք ձևավորել հանրության շրջանում: Շտապեմ հիասթափեցնել. Հրազդանի համայքապետարանի գնումների պլանում ներառված ապրանքատեսակները համապատասխանում են Սննդի անվտանգության տեսչության կողմից հաստատված, երեխաներին թուլյատրելի սննդակարգին: Գնումների պլանում առկա ապրանքատեսակները Հրազդանի թվով 12 մանկապարտեզների համար անհրաժեշտ քանակն է՝ ընդհանուր թվով 1660 երեխաների համար, որը հաշվված է համապատասխան նորմատիվներով:
Հ.Գ. Լրագրողական էթիիկայից դուրս է հոդվածի դիտելիությունն ամեն գնով ապահովելու համար տարածել բացահայտ սուտ տեղեկատվություն»,- գրել է նա»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում