Էրեբունիում բացվել է Beeline-ի նոր վաճառքի և սպասարկման գրասենյակ
Երևանի Էրեբունի վարչական շրջանում բացվել է նոր վաճառքի և սպասարկման գրասենյակ: Գրասենյակը գտնվում է Վ. Ավանեսովի փողոցի 8/1-2 հասցեում (Էրեբունի բժշկական կենտրոնի դիմաց) և բաց է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-ից 18:00-ն՝ առանց ընդմիջման:
Ընկերությունից հայտնում են՝ գրասենյակում հաճախորդները կարող են աջակցություն ստանալ ֆիքսված, բջջային և ինտերնետ ծառայությունների հետ կապված բոլոր հարցերի վերաբերյալ, ինչպես նաև ձեռք բերել սմարթֆոններ և այլ սարքավորումներ:
«Beeline-ը Հայաստանում հաճախորդների սպասարկման գրասենյակների քանակով առաջատարներից մեկն է: Մենք կանգ չենք առնում և նոր գրասենյակներ ենք բացում մայրաքաղաքում և մարզերում՝ ձգտելով ավելի մոտ լինել յուրաքանչյուր հաճախորդին: Վստահ եմ, որ Էրեբունիի բնակիչներին դուր կգա մեր նոր, պայծառ ու հարմարավետ գրասենյակը, որտեղ կարելի է դիմել մեր ծառայությունների հետ կապված յուրաքանչյուր հարցով», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Մեր բաժանորդների արձագանքների շնորհիվ մենք որոշեցինք մեկ այլ գրասենյակ բացել Էրեբունիում: Վարչական շրջանը մեծ է, և երկու իրարից տարանջատված գրասենյակները կդարձնեն մեր ծառայությունները և հաճախորդների սպասարկումն էլ ավելի հարմար և արագ», - նշեց Հայաստանում Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակների ղեկավար Կարեն Մկրտումյանը:
Նշենք, որ Հայաստանում գործում է Beeline-ի 78 վաճառքի և սպասարկման գրասենյակ, որից 28-ը գտնվում են Երևանում: Գրասենյակի հասցեների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ www.beeline.am կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան