Լևոն Քոչարյան. Հատուկ բթամիտների համար այսօր կփորձեմ հրապարակել այդ փաստերը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում չմեկնաբանեց ՍԴ որոշումը։ Կսպասի, որոշումը կստանա, կուսումնասիրի, փաստաբանների հետ կխոսի։
«Սահմանդրական դատարանի որոշումներն այդքան պարզ չեն»,-ասաց Քոչարյանը։
Լրագրողների դիտարկմանը, թե ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, եթե Քոչարյանի որդին դատարանների ու դատավորների ճնշումների վերաբերյալ փաստեր ունի, կարող է դիմել իրավապահներին, Լևոն Քոչարյանն արձագանքեց.
«Հատուկ բթամիտների համար այսօր իմ ֆեյսբուքի էջում կփորձեմ հրապարակել այդ փաստերը, որոնք բոլորը գիտեն, բայց երևի իրենց հիմարի տեղ են դնում ու փորձում չհասկանալու տալ»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան