ՍԴ որոշումը. Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը ճանաչվեց անվավեր
Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմիումի քննության արդյունքում կայացրած որոշումը։
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը մասնավորապես հայտարարեց, որ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական ու անվավեր։
Որոշման մեջ, մասնավորապես, ասված է.
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածը Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 27 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի առաջին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
Երկրորդ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանդրությանը»։
Երրորդ. Սահմանդրության 179 հոդվածի 2-րդ մասի համաձայն, սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ ՍԴ երկու դատավորներ ՝ Արման Դիլանյանը և Ֆելիքս Թոխյանն ունեն հատուկ կարծիք, իսկ ՍԴ որոշումը կհրապարակվի եռօրյա ժամկետում։
Հիշեցնենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածը նախատեսում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները, որոնց թվում ընդգրկված չէ գործառույթային անձեռնմխելիությունը։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ դահլիճում բազմաթիվ ոստիկաններ կան
- Ռուբեն Մելիքյան. ՍԴ որոշումն անչափ կարևոր է մեր պետության համար որպես մի հերթական հանգրվան
- ՍԴ մոտ հավաքվածները սպասում են Ռոբերտ Քոչարյանի գործով որոշմանը
- Արամ Վարդևանյան. ՍԴ-ում դիրքորոշում է ներկայացրել նաև կառավարությունը
- ՍԴ-ից դիմացից մի կին է բերման ենթարկվել
- ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը կհրապարակի վաղը
- Ալումյան. Եթե ՍԴ-ն մեր բերած բոլոր փաստարկներն ընդունի, ապա Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի
- Լևոն Քոչարյան. Ակնկալում եմ, որ ՍԴ դատավորները չեն ենթարկվի ճնշումների
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել են ՍԴ դիմաց
- ՍԴ-ն հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան