Ա. Վարդևանյան. ՍԴ-ն արձանագրում է՝ խախտվել է անձնական ազատության իրավունքը, նշանակում է՝ Ռ. Քոչարյանի կալանավորումը չի կարող լինել իրավաչափ
ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածն այնքանով, որքանով չի նախատեսում որևէ նորմ, որևէ կարգավորում հատուկ պաշտպանության միջոցներով օժտված պաշտոնատար անձանց համար, ինչպես օրինակ գործառութային անձեռնմխելիությամբ օժտված է ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, դրանով հակասահմանադրական է, Սահմանադրությանը հակասող և անվավեր։ Լրագրողներին ասաց Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող Արամ Վարդևանյանը՝ Սահմանադրական դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմիումի քննության արդյունքում կայացրած որոշման հրապարակումից հետո։
Նա նշեց, որ հենց դրանով խախտվել է երկրորդ նախագահի ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքը, այսինքն անձնական ազատության իրավունքը կարող է խախտվել այն դեպքերում, երբ այն սահմանափակվում է, տվյալ դեպքում երկրորդ նախագահի անձնական ազատությունը սահմանափակվել է ու սահմանափակված է ներկայումս, դրանով իսկ այն հակասում է ՀՀ Սահմանադրության անձնական ազատության իրավունքին, 61-րդ և 63-րդ հոդվածները նախատեսում են արդար դատաքննության իրավունքը, իսկ 78-րդ հոդվածը վերաբերում է ընթացակարագային և կառուցակարգային երաշխիքներին և որոշակիությանը։
Փաստաբանն ասաց, որ ՍԴ-ն երկրորդ կետով անդրադառնալով կալանավորման հոդվածին, նշեց, որ այն համապատասխանում է Սահմանադրությանը։
«Այստեղ պետք է նատի ունենալ, որ 35-րդ հոդվածն ընդհանուր նոր է, իսկ 135-րդ հոդվածն ավելի նեղ կարգավորում է նախատեսում։ Բայց 35-րդ և 135-րդ հոդվածները միմյանց լրացնող հոդվածներ են, չեն կարող կիրառվել միմյանիցի առանձին։ 135-րդ հոդվածն առանց 35-րդ հոդվածը գոյություն ունենալ չի կարող»,- ընդգծեց Ա. Վարդևանյանը։
135-ը հոդվածը վերաբերում է քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին, որոնք պարտադիր կերպով հաշվի են առնվում, երբ կալանավորուոմը տրվում է։
«Եթե 35-րդ հոդվածում չկա որևէ նորմա, իսկ մենք դա ներկայացրեի էինք ամիս առաջ, այսօր արձանագրվեց բարձր դատարանի կողմից, այն չի կարող կիրառվել, այսինքն կալանավորումը, որը կիրառվել է քանի անգամ երկրորդ նախագահի նկատմամբ, խախտել է վերջինս անձնական ազատության իրավունքը»,- ասաց նա։
Փաստաբանի խոսքով, կալանքը, երբ կիրառվում է, եթե կա անձեռնմխելիության առերևութ խնդիր, ոչ թե քրեական հետապնդումը այդ վայրկյանին բացառվում է, կարճվում է, այլ պարզապես կալանքը չի կարող կիրառվել։
Ա. Վարդևանյանն ասաց, որ եթե ՍԴ-ն արձանագրում է, որ խախտվել է անձնական ազատության իրավունքը, նշանակում է՝ կալանավորումը չի կարող լինել իրավաչափ։
«Սա նշանակում է, որ կալանավորումը չի կարող կիրառվել այնքանով, որքանով 35-րդ հոդվածը որևէ երաշխիք չի նախատեսում, թեև Սահմանադրությունը նման երաշխիք նախատեսում է»,- ասաց Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող Արամ Վարդևանյանը։
Քրեական հետապնդման վերաբերյալ հարցադրմանը, նա նշեց, որ կարող են պատասխանել որոշմանը ծանոթանալուց հետո։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ որոշումը. Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը ճանաչվեց անվավեր
- ՍԴ դահլիճում բազմաթիվ ոստիկաններ կան
- Ռուբեն Մելիքյան. ՍԴ որոշումն անչափ կարևոր է մեր պետության համար որպես մի հերթական հանգրվան
- ՍԴ մոտ հավաքվածները սպասում են Ռոբերտ Քոչարյանի գործով որոշմանը
- Արամ Վարդևանյան. ՍԴ-ում դիրքորոշում է ներկայացրել նաև կառավարությունը
- ՍԴ-ից դիմացից մի կին է բերման ենթարկվել
- ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը կհրապարակի վաղը
- Ալումյան. Եթե ՍԴ-ն մեր բերած բոլոր փաստարկներն ընդունի, ապա Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի
- Լևոն Քոչարյան. Ակնկալում եմ, որ ՍԴ դատավորները չեն ենթարկվի ճնշումների
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել են ՍԴ դիմաց
- ՍԴ-ն հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան