ԲԴԽ նախագահը՝ վեթթինգի մասին. Պետք է սկսել հենց ինձանից
«Բազմիցս ասել եմ ու պնդում եմ, որ Բարձրագույն դատական խորհուրդի բոլոր անդամները պարտադիր անցնելու են այդ բարեվարքության ստուգման գործընթացը։ Ես գտնում եմ, որ այդ գործընթացը պետք է սկսել հենց ինձանից՝ որպես ԲԴԽ նախագահ, ապա անցնեն խորհրդի անդամները, ապա՝ դատավորները»,-լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով դատավորների վեթթինգի վերաբերյալ հարցին՝ ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
Գործընթացի մեկնարկի ժամկետների առումով նա դժվարացավ որևէ բան ասել, կարգավորումները ընթացքի մեջ են, քննարկման փուլում են։
«Բայց որ մոտ ժամանակներս այն լինելու է, վստահ եմ»,-ասաց Վարդազարյանը։
Խորհուրդի նախագահից հետաքրքրվեցին նաև դատական բարեփոխումների ծրագրի մասին։ Վարդազարյանն ասաց՝ բավական հավակնոտ ռազմավարություն է։
«Գնահատում եմ շատ դրական, գտնում եմ, որ ծավալուն աշխատանք է կատարած։ Եթե բոլոր շահագրգիռ կողմերը լինեն հետևողական, քայլ առ քայլ փորձեն իրականություն դարձնել ռազմավարությունում առկա դրույթները, ապա մենք որոշ ժամանակ անց կունենանք լավ ու վստահելի դատաիրավական համակարգ»,-կարծիք հայտնեց ԲԴԽ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան