Բուքերյան մրցանակաբաշխության կարճ ցուցակը
Լոնդոնում հայտարարել են Բուքերյան մրցանակի (Man Booker International Prize) կարճ ցուցակը։ Մրցանակի հավանում են անգլալեզու գրական նոր ստեղծագործությունները։ Երկար ցուցակում ընդգրկվել էր 13 հեղինակ։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, մրցանակաբաշխության գլխավոր մրցանակի համար պայքարելու է վեց գրող Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Նիգերիայից, Թուրքիայից և ԱՄՆ-ից։
Կարճ ցուցակում է Սալման Ռուշդի (Quichotte), Մարգարետ Էտվուդի (The Testaments), Լյուսի Էլմանի (Ducks, Newburyport), Բեռնարդինե Էվարիստոյի (Girl, Woman, Othe), Չիգոզի Օբիոմիի (An Orchestra of Minorities) և Էլիֆ Շաֆակի (10 Minutes 38 Seconds in This Strange) ստեղծագործությունները։
Նշենք, որ թուրքական արմատներով բրիտանացի գրող Էլիֆ Շաֆաքը ստեղծագործում է թուրքերենով և անգլերենով, հրապարակել է 16 գիրք, որից տասը վեպեր են, ներառյալ «Ստամբուլի բիճը», որը մի պատմություն է թուրք և ամերիկահայ երկու ընտանիքի մասին։ Վեպի հրատարակումից հետո Էլիֆ Շաֆաքին Թուրքիայում մեղադրանք է առաջադրվել 301 հոդվածով՝ ազգային ինքնությունը վիրավորելու մասին։ Ազգայնականների հետապնդումներից խուսափելու համար 42-ամյա թրքուհին ներկայումս ապրում է Լոնդոնում։
Բուքերյան մրցանակի հաղթողը կհայտարարվի Լոնդոնում հոկտեմբեր 14-ին։
Բուքերյան մրցանակը (Booker Prize) անգլիական գրականության ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է։Մինչ 2013 թվականը մրցանակը շնորհվում էր Ազգերի Համագործակցությանանդամ հանդիսացող երկրում, Իռլանդիայում կամ Զիմբաբվեում ապրող հեղինակի անգլերենով գրված վեպի համար։ 2014 թվականից, ըստ մրցանակային ֆոնդի նախագահ Ջոնաթան Թեյլորի, այլևս չեն գործում տարածքային ու ազգային սահմանափակումներ։ Հաղթողն ստանում է 50 հազար ֆունտ ստեռլինգի անդորրագիր (մինչ 2002 թվականն այդ գումարը կազմում էր 21 հազար ֆունտ)։ Առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1969 թվականին։ 2002 թվականից Բուքերյան մրցանակի հովանավորն է Man ընկերությունների խումբը, այդ պատճառով էլ մրցանակի ամբողջական անվանումն է՝ The Man Booker Prize։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան