Գևորգ Գրիգորյան. Բուժկենտրոնները առողջապահության նախարարի մերձավոր շրջապատից զանգեր և սպառնալիքներ են ստանում
«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավար, ուռոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ նախարարությունից անընդհատ զանգահարում են բուժկենտրոններ ու սպառնում։
«Առավոտից բուժկենտրոնների, մասնավորապես պետական ենթակայության տակ գտնվող բուժկենտրոնների տնօրեննրը ահազանգում են, որ նախարարի մերձավոր շրջապատից ստանում են զանգեր և սպառնալիքներ, որ եթե ֆեյսբուքում ու մամուլում հանդես չգան նախարարին գովերգող հայտարարություններով, ապա կկորցնեն «նախարարի բարյացակամ վերաբերմունքը», ինչ նշանակում է, որ տեղի կունենան «ստուգումներ» և պետական միջոցների վերաբաշխում` ֆինանսավորումը կնվազի...
Ամոթ է: Այս հարցերով պետք է արդեն զբաղվեն իրավապահ մարմինները... սա պաշտոնական դիրքի չարաշահում է:
Հորդորում եմ բուժկենտրոնների տնօրեններին բարձրաձայնել այս հարցը ոչ թե իմ, այլ գոնե լրատվականների մոտ»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ցավալի է՝ փորձում եք վարկաբեկել այնպիսի հարգարժան մարդու, ինչպիսին է Արմեն Մուրադյանը. Օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի վարիչը՝ Արսեն Թորոսյանին
- Գևորգ Թամամյան. Արսեն Թորոսյանն ասաց, եթե բժշկականի ռեկտորը և տերտերներ կլինեն, ես չեմ գա կոնգրեսին
- Թամամյանը՝ Թորոսյանին. Ընդհանրապես, տեղյա՞կ եք՝ ի՞նչ է քաղցկեղը
- Ուռուցքաբանի հարցերից հետո Արսեն Թորոսյանը ընդհատեց ասուլիսն ու լքեց դահլիճը