Ֆրանսիայում Թութանհամոնի գանձերի ցուցադրությունն այցելության ռեկորդ է սահմանել
Փարիզում բացված հին եգիպտական փարավոն Թութանհամոնի գանձերին նվիրված ցուցահանդեսն ավելի քան 1,3 միլիոն մարդ է այցելել՝ դարձնելով այն երկրում ամենաշատ այցելու ունեցած ցուցադրությունը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել է Figaro.fr-ն։
Ցուցադրությունը նվիրված է Թութանհամոնի դամբարանի բացման հարյուրամյակին, գործում է Գրանդ-ալ ցուցադրության կենտրոնում։ Քանի դեռ այցելուների մեծ հոսք կա, ցուցադրությունը երկարաձգվել է մեկ շաբաթով՝ մինչև սեպտեմբերի 22-ը։ Դրանից հետո ցուցադրությունը՝ եգիպտական 150 արտեֆակտ, կներկայացվի լոնդոնյան Սաատչի պատկերասրահում։
Նշվում է, որ ֆրանական ցուցադրությունների այցելության նախորդ ռեկորդ նույնպես պատկանել է փարավոնին. 1967 թվականին «Թութանհամոնը և նրա ժամանակը» ցուցադրությունն ունեցել է 1,2 միլիոն այցելու։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան