«Կասպերսկի Լաբորատորիա». Վնասաբեր ծրագրերն ավելի հազվադեպ են գրոհում Հայաստանի մոբայլ օգտատերերին
Մոբայլ վնասակար ծրագրերը 2019 թվականի երկրորդ եռամսյակում գրոհել են Հայաստանի օգտատերերի 2,08%-ին, Ադրբեջանում՝ օգտատերերի 4,05, և Վրաստանում՝ 1,67%-ին։
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչության հրապարակած տվյալների համաձայն, 2019-ի առաջին եռամսյակում Հայաստանի օգտատերերի մոբայլ սարքերի 2,16%-ը բախվել է վնասաբեր ծրագրերի այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 1,52%, իսկ Ադրբեջանում՝ 3,12%։
Հայաստանում 2018-ին վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկված մոբայլ օգտատերերի բաժինը կազմել է 4,76%՝ 2017-ի 4,28% փոխարեն։ Վրաստանում այդ տարեկան ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 5,17% ու 4,71%, և Ադրբեջանում՝ 2,95% և 2,59%։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։
Ընկերության լուծումները 2019-ի երկրորդ եռամսյակում աշխարհում հայտնաբերել են մոբայլ սարքերի համար նախատեսված 753 550 վնասաբեր տեղադրման փաթեթ, ինչը 151 624-ով պակաս է, քան նախորդ եռամսյակում։
Նման ծրագրերից պաշտպանության համար փորձագետների կողմից առաջարկվող միջոցներից են միայն վստահելի աղբյուրներից հավելվածներ ներբեռնելը և սարքի կարգավորումներում կողմնակի աղբյուրներից ծրագրերի տեղադրման հնարավորությունն անջատելը, ինչպես նաև համակարգը և հավելվածները մինչև արդիական տարբերակներ մշտապես նորացնելը։ Խորհուրդ է տրվում չանցնել ոչ վստահելի հղումներով և չբացել կասկածելի ֆայլերը SMS-ներում, էլեկտրոնային փոստում, մեսենջերներում, սոցիալական ցանցերում և բրաուզերներում։ Սակայն այս միջոցները լիարժեք չեն, եթե մոբայլ սարքում տեղադրված չէ հուսալի հակավիրուս։
Հարակից հրապարակումներ`
- Փորձագետները հայտնաբերել են խելացի տները «գրավելու» բազմաթիվ եղանակներ. «Կասպերսկի Լաբորատորիա»
- «Կասպերսկի Լաբորատորիա»-ն և Ինտերպոլը կհամագործակցեն
- «Կասպերսկի Լաբորատորիա». մեկ տարվա ընթացքում գրեթե միլիոն օգտատեր տեսախաղ ներբեռնելիս բախվել է սպառնալիքի
- Հայաստանն աշխարհում 7-րդն է շարժական բանկային տրոյացիների գրոհների ենթարկված օգտատերերի ցուցանիշով. «Կասպերսկի Լաբորատորիա»
- «Կասպերսկի Լաբորատորիա»-ն Երևանում անցկացրել է «Kaspersky Security Day» հինգերորդ գործնական կոնֆերանսը
- «Կասպերսկի լաբորատորիա»․ Ինչո՞վ են հետաքրքրված հայ երեխաներն ինտերնետում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան