Մհեր Գրիգորյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին
«Թե՛ իրավական, թե՛ տնտեսական, թե՛ բնապահպանական տեսանկյունից փորձագիտական աշխատանք է անհրաժեշտ, և միայն ճիշտ համակցումը կբերի ճիշտ որոշման»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե Ամուլսարի հարցով ՀՀ-ն մտահոգվելու կարիք ունի՞, քանի որ «Լիդիան»-ը կարող է դիմել արբիտրաժային դատարան:
Հարցին, արդյոք կարո՞ղ են հիմնավորել, որ հանքի շահագործումը վնասակար է՝ հատկապես Սևանա լճի ավազանի համար, քանի որ շատ բնապահաններ նշում են՝ձնհալի հետևանքով կարող են խնդիրներ առաջանալ, Մհեր Գրիգորյանն ասաց, որ հարցը խորը փորձագիտական և մասնագիտական եզրահանգման կարիք ունի:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե «Էլարդ» ընկերության փորձագետների հետ անցկացված տեսակոնֆերանսի ժամանակ նոր բացահայտումներ եղե՞լ են, փոխվարչապետը նշեց, որ քննարկմանը չի մասնակցել, տեսանյութն է դիտել. «Կարծում եմ՝ ինչ-որ բաներ նոր էին, որոշ բաներ արդեն իսկ հայտնի էին, բայց գնահատականներ պետք է տրվեն համակցման մեջ»:
Նա սխալ համարեց նաև այն կարծիքը, թե պետությունը իզուր է եզրակացության համար 400 հազար դոլար վճարել «Էլարդ»-ին. «Չի կարելի նման բան ասել, քանի որ կա փորձագիտական նյութ, որն առնվազն լսել է պետք»։
Փոխվարչապետը նշեց նաև, որ հավասարակշռված որոշումը կլինի ամենաճիշտը:
Հարցին՝ մինչև բնապահպանական հարցերին ստույգ պատասխաններ չտրվեն, ապա չե՞ն կարող խոսել հանքի շահագործման մասին, Մհեր Գրիգորյանը դրական պատասխան տվեց. «Այո, ես նշեցի, որ բնապահպանական հարցը կարևորագույններից մեկն է»:
Հարակից հրապարակումներ`
- Գիտությունների ազգային ակադեմիան՝ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ
- Անձամբ ես ունեմ մեկ շահագրգռվածություն. դա պետական շահի պաշտպանությունն է. Ավինյանը՝ Ամուլսարի մասին
- Անհասկանալի է մնում, թե ինչու՞ մամուլի ազատության համար պայքարում հիմա անհրաժեշտ է սահմանափակել մամուլի ազատությունը․ Աղասի Ենոքյան
- Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
- «Ժամանակ». Քննչական կոմիտեում պաշտոնանկություններ են սպասվում՝ կապված Ամուլսարի հետ
- Նազելի Վարդանյան. Ամուլսարի խնդիրն արդեն լուծվեց
- Ի սկզբանե «Էլարդ»-ի եզրակացությունը մեզ համար արժանահավատ չի եղել. Էդմոն Մարուքյան
- «Էլարդի» փորձագետների հետ Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ եկան մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության կարիք ունեն. վարչապետ
- Ամուլսարի հարցում խմբակցությունում տարակարծություններ կան, բայց պառակտում հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
- Եթե կա ռիսկ թեկուզ մեկ անձի թունավորման, ապա իմ դիրքորոշումը չի փոխվելու. Սոֆյա Հովսեփյանը՝ Ամուլսարի մասին
- Փորձագետներն արձանագրել են՝ լիարժեք եզրակացություն կազմելու համար որևէ տվյալ բաց չկա. Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան