Ռուբեն Մելիքյան. ՍԴ որոշումն անչափ կարևոր է մեր պետության համար որպես մի հերթական հանգրվան
«Կարծում եմ՝ Սահմանադրական դատարանի այս որոշումն իր հանրային հնչեղությամբ, նշանակությամբ, անչափ կարևոր է մեր պետության համար որպես մի հերթական հանգրվան»,- ՍԴ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ նախօերին Սահմանադրական դատարանը սկսել է գրավոր ընթացակարգով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցի քննությունը։ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը լրագրողներին տեղեկացրել է, որ որոշումը կհրապարակվի այսօր։
Ռ. Մելիքյանը հույս ունի, որ հերթական անգամ սահմանադարական կարգի տապալման, դատավորների նկատմամբ ճնշումների շեմը, վտանգը պետք է հաղթահրավի։
«Մենք որպես հասարակություն պետք է ցույց տանք մեր հասունության ավելի բարձր աստիճանը։
Ցանկացել եմ ներկա գտնվել որոշման հրապարակմանը ինստիտուցիոնալ տեսանկյունից»,- ասաց նա։
Ռ. Մելիքյանի կարծիքով, հաշվի առնելով գործի հանրային հնչեղությունը, տարբեր տեղեկատվական և այլ լուրերը, արտահոսքերը՝ պայմանավորված ՍԴ դատավորների նկատմամբ ճնշումների, տարբեր ոչ ընդունելի վարքագծերի հետ, Սահմանադրությունը, իրավունքը հարգող մարդկանց ստիպում են որևէ կերպ իրենց աջակցություն հայտնել մեր իրավունքին, Սահմանադրությանը, ՍԴ-ին, անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի ՍԴ-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան