Ռուբեն Վարդազարյան. ԲԴԽ-ն այսուհետ լինելու է չափազանց բաց ու թափանցիկ
«Իմ ընտրվելուց հետո Բարձրագույն դատական խորհրդում աշխատանքներն ընթանում են բավականին դրական ու կառուցողական մթնոլորտում»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Բարձրագույն դատական խորհուրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
Նա ավելացրեց, խորհրդում մթնոլորտը կառուցողական է, ԲԴԽ անդամները բոլորը զինված են համաբերատարությամբ, պատրաստ են աշխատել, իրենց ունակություններն ու հնարավորությունները ներդնեն հանուն Հայաստանի Հանրապետության։
«Ծանրաբեռնված աշխատանք է ԲԴԽ-ում։ Գրեթե ամեն օր ունենում ենք քննարկումներ։ Միակ բանը, որ կարող եմ այսօր արձանագրել ու հայտնել դատական բարձրագույն իշխանության դիրքորոշումը, հետևյալն է. այսուհետ խորհուրդը լինելու է չափազանց բաց ու թափանցիկ, ցանկացած պահի պատրաստ ենք պարզաբանել ու պատասխանել բոլոր լրագրողների բոլոր հարցերին»,-ասաց Վարդազարյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան