ՍԴ մոտ հավաքվածները սպասում են Ռոբերտ Քոչարյանի գործով որոշմանը
Նախօրեին Սահմանադրական դատարանը սկսել է գրավոր ընթացակարգով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների սահմանադրականության հարցի քննությունը։ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը լրագրողներին տեղեկացրել է, որ որոշումը, ամենայն հավականությամբ, կհրապարակվի այսօր օրվա երկրորդ կեսին։
Ինչպես երեկ, այսօր նույնպես ՍԴ դիմաց հավաքված են Ռոբրետ Քոչարյանի համախոհներն ու ընդդիմադիրները՝ սպասելով ՍԴ որոշմանը։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Վարդևանյան. ՍԴ-ում դիրքորոշում է ներկայացրել նաև կառավարությունը
- ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը կհրապարակի վաղը
- Ալումյան. Եթե ՍԴ-ն մեր բերած բոլոր փաստարկներն ընդունի, ապա Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի
- Լևոն Քոչարյան. Ակնկալում եմ, որ ՍԴ դատավորները չեն ենթարկվի ճնշումների
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել են ՍԴ դիմաց
- ՍԴ-ն հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը