ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացրել իր նոր Video Banking ծառայությունը
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար մեկնարկել է նոր հեռահար ծառայություն` Video Banking, որն այսօր ներկայացվել է լրագրողներին:
Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան փորձարկելու Video Banking ծառայությունը և զգալու ծառայության հարմարավետությունը և արդիականությունը:
Video Banking-ը բացառիկ սպասարկում է, որը Բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս հեռահար եղանակով, այն է՝ Բանկի աշխատակցի հետ Skype տեսազանգի միջոցով, իրականացնել բանկային գործառնություններ:
Ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է Skype տեսազանգի միջոցով զանգահարի Բանկի Կոնտակտային կենտրոն երկուշաբթիից ուրբաթ 09:30-ից 17:30-ը, շաբաթ օրը` ժամը 10:00-14:00-ը և անցնի նույնականացում, որից հետո կարող է ստանալ ցանկացած տեղեկատվություն` իր հաշիվների և գործող պայմանագրերի վերաբերյալ, ինչպես նաև կատարել հետևյալ անկանխիկ գործարքները.
• իրականացնել փոխանցումներ իր հաշիվների միջև,
• իրականացնել ներբանկային և միջբանկային փոխանցումներ ՀՀ տարածքում, ինչպես նաև պետ. բյուջե
• ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ արտերկրից տարբեր համակարգերի և SWIFT փոխանցումների միջոցով,
• անկանխիկ արտարժույթի փոխարկման գործարքներ իր հաշիվների միջև,
• կոմունալ վճարումներ,
• վարկերի մարում,
• ավանդային հաշիվների բացում և համալրում,
• SMS բանկինգ ծառայության ակտիվացում
• և ամենակարևորը - քարտային, բանկային և խնայողական հաշիվների բացում:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես զարգացնում է իր ծառայությունները և պրոդուկտները և ձգտում է նվաճել «Ապագայի բարձր տեխնոլոգիաների Բանկ» տիտղոսը:
«Video Banking» ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայք՝ www.vtb.am, Բանկի մասնաճյուղեր և զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար մեկնարկում է «Բիզնեսին ընդառաջ» ակցիան
- ՎՏԲ-Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկեր ձևակերպելու գործընթացքը
- ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է կատարել բանկային գործարքներ ` Վիդեո Բանկինգի օգնությամբ
- ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է օգտվել անհատական պահատուփերից
- Կայացել է ՎՏԲ խմբի - Visa 2019 մանրածախ բիզնեսի ինովացիոն ֆորումը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան