Դիանա Գալոյան. Բարեփոխումների ուղին ընտրած Տնտեսագիտական համալսարանը զգալի ձեռքբերումներ է արձանագրել
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) այսօր մեկնարկել է ՀՊՏՀ և Տարածաշրջանային գիտության կովկասյան ասոցիացիայի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Ինստիտուցիոնալ կառույցներ, կառավարում և տարածաշրջանային զարգացում» խորագրով միջազգային գիտաժողովը: Միջոցառմանը մասնակցում են համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, երիտասարդ հետազոտողներին ու ուսանողներին, տեղացի և օտարերկրացի գիտնականներ։
Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը ողույնի խոսքում նշել է, որ բարեփոխումների ուղին ընտրած Տնտեսագիտական համալսարանը զգալի ձեռքբերումներ է արձանագրել գիտության ոլորտում, մասնավորապես ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը տեղ է գտել աշխարհի համալսարանական ուղեղային կենտրոնների թոփ 100-յակում:
Անդրադառնալով գիտաժողովի թեմային՝ ռեկտորի պաշտոնակատարը կարևորել է որակյալ կրթության դերը երկրների հավասարաչափ տարածքային զարգացման գործում և հույս հայտնեց, որ համաժողովի ընթացքում այս թեման կարժանանա լայն քննարկման:
ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահան Մոսվսիսյանն իր հերթին ողջունեց գիտական նախաձեռնությունն ու ընդգծեց, որ համալսարանի համար մեծ իրադարձություն է օտարերկրացի փորձագետներին հյուրընկալելն ու նրանց միջոցով Եվրոպայի առաջավոր փորձին ծանոթանալը:
««Ինստիտուցիոնալ կառույցներ, կառավարում և տարածաշրջանային զարգացում» թեման ակտուալ է, Հայաստանի համար՝ առավել ևս, որովհետև մեզ մոտ կա դինամիկ զարգացող Երևան և մարզեր, որտեղ էական տնտեսական առաջընթաց դեռ չենք արձանագրել»,-նշել է Վահան Մովսիսյանն՝ արժևորելով գիտաժողովի թեման և համալսարանականներին հորդորեց ուշիուշով ունկնդրել զեկուցումները, ակտիվորեն մասնակցել քննարկումներին և համատեղ ջանքերով համայնքային զարգացման ուղիներ որոնել:
Հանդիսավոր բացմանը հաջորդել են զեկուցումները։ Գիտաժողովը կավարտվի սեպտեմբերի 6-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան