Լևոն Քոչարյան. Եթե էլի անմեղ դեմքով կպնդեն, որ ճնշում չի եղել, թերևս դիմեն մասնագետի օգնությանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում խոստացավ հրապարակել փաստեր, որոնք վկայում են Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանների ու դատավորների նկատմամբ ճնշումների մասին։
Ֆեյսբուքյան իր էջում Լևոն Քոչարյանը հրապարակել է ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի խոսակցությունների գաղտանալսումների ձայնագրությունն ու նշել.
«Եթե հանրահավաքների ժամանակ վարչապետի կողմից հնչեցված սպառնալիքները դատավորների հանդեպ, դատարանների շրջափակման հրահանգը վերջինիս կողմից, հորս ազատ արձակած դատավորի նկատմամբ քրեական գործի հարուցումը և լիազորությունների կասեցումը, պատգամավորների փորձերը դատարանների վրա ճնշում գործադրելու բավարար չեն ինչ-որ մարդկանց համար հասկանալու, որ դրանք ամենաուղղակի ճնշումն են, ապա առաջարկում եմ (նորից) դիտել հին և բարի գաղտնալսումները:
Եթե դա լսելուց հետո նորից անմեղ դեմքով կպնդեն, որ ճնշում չի եղել դատարանի վրա, ապա թերևս դիմեն համապատասխան մասնագետների օգնությանը»։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Քոչարյան. Հատուկ բթամիտների համար այսօր կփորձեմ հրապարակել այդ փաստերը
- Լևոն Քոչարյան. Ակնկալում եմ, որ ՍԴ դատավորները չեն ենթարկվի ճնշումների
- Այն, ինչ կատարվում է, ուղղակի խայտառակություն է և անթույլատրելի. Լևոն Քոչարյան
- Լևոն Քոչարյան. Երևաց քննիչի փնթի աշխատանքն ու դատախազների փնթի վերահսկողությունը
- Լևոն Քոչարյան. Ես կզարմանայի, եթե այլ որոշում լիներ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա