«Հրապարակ». Թորոսյանը բյուջեից իր կնոջ բուժկենտրոնին հատկացվող գումարը ևս 14 միլիոնով ավելացրել է
«Հրապարակ»-ը գրել էր, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր կնոջ ՄԻԲՍ բժշկաախտորոշիչ կենտրոնի պետական ֆինանսավորումը 2019-ի սկզբին՝ նախորդ տարվա համեմատ 2.5 անգամ ավելացրել է՝ 22.72 մլն-ից դարձնելով 57․04 մլն դրամ: Թորոսյանն անգամ այն ժամանակ ինչ-որ պարզաբանումներ էր տվել, թե պետպատվերը հավասարաչափ է բաշխվում, և կապ չունի, որ այդ կենտրոնի տնօրենն իր կինն է։
«Պարզվում է, սակայն, որ անգամ աղմուկը չի խանգարել, և Արսեն Թորոսյանը տարվա ընթացքում էլ է փոփոխություններ կատարել պետպատվերի մեջ և լրացրել է հատկացվող գումարի չափը՝ ՄԻԲՍ-ն ընթացիկ տարվա ընթացքում ստանալու է 71.18 մլն, այսինքն՝ 14.14 մլն դրամով ավելի, քան նախատեսված է 2019թ. սկզբին: Այս բոլոր տվյալները զետեղված են առողջապահության նախարարության կայքում»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա