Իսկ առողջապահության նախարարը տեղյա՞կ է որ
Երկու օր է, ինչ բոլորը քննարկում են առողջապահության նախարարի ասածը «Զինվորի տան» ավելորդ ծախսերի մասին։ Բոլորը բորբոքված են, զարմացած են, որ յուրաքանչյուրիս կյանքի ու առողջության գնով փրկողները նման գնահատականներ են ստացել։ Ումի՞ց՝ առողջապահության նախարարից։ Ոմանք իհարկե փորձում են «դեմ արշավ» տեսնել, բայց դա էլ անբարոյականության երկրորդ կողմն է։ Ուրեմն մարդիկ ձայն չհանեն, որ հանկարծ «արշավի» մասնակից չդառնան՞։
Այնպես որ՝ panorama.am-ը ձեզ է ներկայացնում Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Մինասյանի գրառումը։ Ամենակարևորը՝ տեսանյութում է ասվում։
«Տհաճ է, երբ պետական պաշտոնյան, ով աշխատավարձ է ստանում մեր վճարած հարկերից և, ի վերջո, կառավարում է մեր հարկերով գոյացած բյուջեն, խոսում է ոչ թե պետության, այլ իր անունից: Երեկ Առողջապահության նախարարը հարցազրույցում ասեց՝ ես չէի կարող տալ իրենց 400 միլիոն: Մեր հարկերից գոյացող բյուջեն ձեր անձնական գումարը չէ և այն պետք է տնօրինեք ոչ թե ձեր ճաշակով և անձնական հարաբերությւոններից ելնելով, այլ ի շահ պետության և ՀՀ քաղաքացիների: Այն մասին, թե ինչու Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին Առողջապահության նախարարությունը չհատկացրեց 20 միլիոն դրամ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Մուրադյանը դատի կտա Արսեն Թորոսյանին
- Թամամյանը՝ Թորոսյանին. Ոնց որ դահլիճից փախաք, հիշեք, ինձ տեսնելիս միշտ եք այդպես փախչելու
- Գևորգ Գրիգորյան. Բուժկենտրոնները առողջապահության նախարարի մերձավոր շրջապատից զանգեր և սպառնալիքներ են ստանում
- Ցավալի է՝ փորձում եք վարկաբեկել այնպիսի հարգարժան մարդու, ինչպիսին է Արմեն Մուրադյանը. Օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի վարիչը՝ Արսեն Թորոսյանին
- Լրջագույնս մտահոգված եմ ՀՀ ուռուցքաբանության ոլորտում տիրող իրավիճակով. Նարեկ Զեյնալյան
- Գևորգ Թամամյան. Արսեն Թորոսյանն ասաց, եթե բժշկականի ռեկտորը և տերտերներ կլինեն, ես չեմ գա կոնգրեսին
- Ուռուցքաբանի հարցերից հետո Արսեն Թորոսյանը ընդհատեց ասուլիսն ու լքեց դահլիճը
- Որևէ զինհաշմանդամ անտեսված չպետք է լինի. Հայկուհի Մինասյան
- Կառավարությունը տարածք տվեց զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնին
- Զինհաշմանդամների առողջության վերականգնման հետ կապված խնդիրները մշտապես լինելու են ՊՆ ուշադրության կենտրոնում. Վ.Սարգսյան
- Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն կառուցելու համար դրամահավաք է կազմակերպվել