The Sun. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վիրավորել են թագուհուն
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, վիրավորել են թագուհի Եղիսաբեթ Երկրորդին՝ չընդունելով նրա՝ Բալմորալ ամրոց այցելելու հրավերը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին գրում է The Sun-ը։
Նշվում է, որ թագուհին երկուամսյա հանգստի ընթացքում միշտ հրավիրում է իր ողջ ընտանիքն շոտլանդական ամրոց։ Այս տարի Սասեքսի դուքսն ու դքսուհին հրարաժվել են, որ քանի որ նրանց որդին ընդամենը չորս ամսական է։ Մինչդեռ արքայազն Ուիլյամը կնոջ և երեխաների հետ ընդունել են թագուհու հրավերը։
Աղբյուրի հաղորդմամբ, դա մի քիչ տարօրինակ էր, քանի որ ամուսիններին՝ իրենց որդու փոքր լինելու հանգամանքը չէր կանգնեցրել այցելել Իբիցա։ Նա հավելել է, որ թագուհին հիասթափվել է նրանց որոշումից։ Նախորդ տարի արքայազն Հարրին և նրա կինը նույնպես չէին գնացել Շոտլանդիա, քանի որ Մարքլը հղիության վաղ շրջանում էր։
Հարակից հրապարակումներ`
- Արքայան Հարրին և Մեգան Մարքը հնարավոր է տեղափոխվեն ԱՄՆ
- Մեգան Մարքլը մտադիր է վերադառնալ կինո
- Մեգան Մարքլը 1,8 մլն դոլարով վաճառքի է հանել Լոս Անջելեսում գտնվող իր շքեղ առանձնատունը
- Մեգան Մարքլը դարձել է Vogue ամսագրի խմբագիրը
- Մեգան Մարքլին մեղադրում են արքայազն Հարրիի վրա վատ ազդեցության թողնելու մեջ
- Եղիսաբեթ Երկրորդը Մեգան Մարքլին վարքի կանոններ կսովորեցնի
- «Մեգան Մարքլի էֆեկտը» միլիոններ է բերել թագավորական ընտանիքին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին