Որոշակի յուրահատկություններ ունի այդ որոշումը. Վլադիմիր Կարապետյանը՝ ՍԴ որոշման մասին
«Որոշակի յուրահատկություններ ունի այդ որոշումը, կարծում եմ, որ իրավաբանները շատ ավելի ճիշտ և լավ մեկնաբանություն կտան», - այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն՝ անդրադառնալով երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում ՍԴ կայացրած որոշմանը։
Դիտարկմանը՝ վարչապետի հետ քննարկե՞լ է այդ հարցը և ՍԴ որոշումից հետո ինչպիսին է եղել վարչապետի տրամադրությունը, մամուլի խոսնակն արձագանքեց. «Շատ լավ, միշտ լավ է»:
Վլադիմիր Կարապետյանն անդրադարձավ նաև այն հայտարարություններին, թե «թեժ աշուն» է սպասվում, ընդդիմությունը պատրաստվում է իշխանությունն իր ձեռքը վերցնել։ Նա նշեց, որ լուրջ չի համարում նման մեկնաբանությունները։
«Առհասարակ, եթե նայեք դուրս, կտեսնեք՝ ինչ է կատարվում: Ընդդիմությունը 20 հոգուց ավելի մարդ չի կարողանում հավաքել: Իրականում այդքան էլ աջակից չունի»,-ընդգծեց մամուլի խոսնակը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան