2019թ. օգոստոսին հուլիսի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնակումը կազմել է 6.52%
2019թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.2% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի և մրգի՝ համապատասխանաբար 8.7% և 2.7% գնանկումը:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, բանջարեղենի ապրանքախմբում 2019թ. օգոստոսին 2018թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 4.3%, իսկ 2019թ. հուլիսի համեմատ՝ 8.7% գնանկում:
Մրգի ապրանքախմբում էլ 2019թ. օգոստոսին 2018թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 5.9%, իսկ 2019թ. հուլիսի համեմատ` 2.7% գնանկում:
2019թ. օգոստոսին հուլիսի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 6.52%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.08% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 0.6 տոկոսային կետով: