Google ընկերությունը 170 միլիոն դոլարի տուգանք կվճարի
Google ընկերությունը վճարելու է 170 միլիոն դոլարի տուգանք ինտերնետում երեխաների գաղտնիության պաշտպանության մասին օրենքի խախտման համար: Ինտերֆաքսի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Առևտրի դաշնային հանձնաժողովը (FTC)։
FTC և Նյու Յորքի դատախազության վարկածով, Յութուբ վիդեոհոսթինգ, որը պատկանում է Google-ին, անօրինական հավաքել է 13 տարեկանից ցածր երեխաների տվյալներ առանց նրանց ծնողների համաձայնության։ Այդպես, կորպորացիան խախտել է ինտերնետում երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը (COPPA)։ Նշված գումարից 136 միլիոն դոլարը ստանալու է FTC-ը, 36 միլիոնը՝ Նյու Յորքի դատախազությունը։
FTC-ից նշում են, որ 136 միլիոնն ամենամեծ տուգանքն է, որը վճարվել է հանձնաժողովին COPPA օրենքի գոյության ողջ ընթացքում, որն ընդունվել է ԱՄՆ-ում 1998 թվականին։