«Ջոկերը» պատմության մեջ լավագույն կինոկոմիքսն է
Ռեժիսոր Տոդ Ֆիլիպսի նոր՝ «Ջոկեր» ֆիլմը դարձել է ամենաբարձր գնահատված կինոկոմիքսը համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ։
News.ru-ն, հղում անելով The Independent-ին, գրում է, որ ֆիլմի վարկանիշը, որի ցուցադրությունը կինոթատրոններում սկսվելու է հոկտեմբերին, արդեն կազմում է առավելագույն 10 բալից 9,7 բալ։
«Ջոկերի» պրեմիերան կայացել է օգոստոսի 31-ին Վենետիկի կինոփառատոնում։ Ֆիլմն այնտեղ արժանացել է ութրոպեանոց ծափահարությունների։
Արդեն նշվել է, որ «Ջոկեր» ֆիլմում գլխավոր դերում հանդես եկած Խոակին Ֆենիկսը դարձել է «Օսկար» մրցանակի հիմնական թեկնածուներից։ Նրա հնարավորությունը գնահատավում է 30,7 տոկոս։
«Ջոկերի» ռեժիսորը խոստովանել էր, որ ֆիլմի սյուժեն շատ է տարբերվում DC-ի բնօրինական կոմիքսից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին