3 տարում՝ 300 աշխատանք. 44 տարեկանում նկարչուհի դարձած ջութկահարուհին պատրաստվում է իր անհատական ցուցահանդեսին
Սեպտեմբերի 12-ին Ավետիք Իսահակյան տուն-թանգարանում տեղի կունենա ջութակահար,նկարիչ Մանան Գարուկյանի ցուցահանդես-համերգը։ Երաժիշտ Մանան Գարուկյանը աշխատել է բազմաթիվ նվագախմբերում ու կամերային անսամբլներում. «Նոր Կվինտետ» և «Օրանժ ռետրո» բենդ խմբերի hիմնադիրն է։ 2016թվականին՝ հոր՝ գեղանկարիչ Հենրիկ Գարուկյանի մահվանից հետո ջութակահարուհին 44 տարեկանում սկսել է նկարել։
«Հայրս միշտ ասում էր, որ ես ունեմ վառ երևակայություն, տրամադրություն ապահողով եմ և ինձ մղում էր նկարչության, սակայն ես ընտրել էի ջութակահարի մասնագիտությունը, որը իմ կյանքի կարևորագույն մասն էր։ Հորս մահը մեծ հարված եղավ։ Վերջին օրերին, երբ չէր կարողանում երկար ժամանակ ոտքի վրա մնալ, նստած էր նկարում՝ ափսեների վրա։ Այդ օրերին ի տարբերության առույգ օրերի, սենյակից չէր հանում մեզ, ու ես աննկատ հետևում էի իր աշխատանքին՝ ձևացնելով, թե հեռուստացույց եմ նայում: Իրենից հետո թողել էր մի քանի ապակյա ափսե, ակրիլ,ներկեր։ Չգիտեմ էլ, թե ինչպես, նրա մահվան քառասունքի օրը՝ անկախ ինձնից վերցրի ու նկարեցի առաջին ափսեն։ Այն հորս էր նվիրված։ Կոչվում էր «Հայացք վերևից»։ Ես դա պահում եմ. այնտեղ պատկերված են հայրս և մայրս թռչունի տեսքով»։
Մանանն ասում է, որ հայրն է իր ուսուցիչը. «Այո,Հենրին է իմ ուսուցիչն եղել, նրա ձեռքին նայելով՝ նույնիսկ ֆիքսել եմ շարժումները վրձնով, շտրիխները և այլ գաղտնիքներ նկարչության մեջ։ Հետո, գիտեք, ամբողջ կյանքս ապրել եմ Հենրի Գարուկյանի տուն-արվեստանոցում։ Ճիշտ է, չեմ փորձել նկարել, բայց տեսել եմ՝ ինչպես են ստեղծվում փոքր գործերից մինչև մեծ կտավները: Նկարել սովորել եմ նրա ձեռքին նայելով՝ աչքս հագեցնելով: Մնացած գեներով է փոխանցված, ես երջանիկ եմ , որ նրա դուստրն եմ»։
Մանան Գարուկյանը այս 3 տարում ստեղծել է մոտ 300 աշխատանք. ապակյա ափսեներ,ինչպես նաև հեղինակային զարդեր ,կաշվի վրա աշխատանքներ, ծաղկամանների ու կերամիկական սպասքի վրա գործեր։
Նա ասում է, որ ավելի շատ սիրում է նվիրել, բայց նաև վաճառում է, գնորդները հիմնականում արտասահմանից են, հիմա էլ ունի խոշոր պատվիրատու։
Մանանն ասում, որ չի պատրաստվում հրաժարվել բեմից, ջութակահարի իր մասնագիտությունից։
Հոր գաղափարով իրականացրած «Նարեկացուց մինչև Բախ» նախագիծը երազում է աշխարհով մեկ ման տալ։ Իսկ մինչ այդ գալիք ցուցահանդեսը ևս երաժշտական է, համերգային։
Համերգի հատուկ հյուրեր ՝ Քրիստինա Չթչյան ,ջութակ ,
Մարիա Ալավերդյան, սոպրանո։
Համերգի ծրագիր
1. Նարեկացի –Հավուն -հավուն
2. Կոմիտաս – Ծիրանի ծառ ,Մ.Գարուկյան ,ակապելլա
3. Կոմիտասյան շարան – ակապելլա, մենակատար՝ Մ.Գարուկյան
4. Կոմիտաս – Օրոր ,Մարիա Ալավերդյան, վոկալ ,ակապելլա,
5. Ա. Խաչատրյան – Վարդագույն աղջիկների պար «Գայանե » բալետից, մենակատար՝ Մ.Գարուկյան, ջութակ ,նվագակցում է՝ Գոհար Շահրամանովան. Դաշնամուր,
6. Ս. Շաքարյան – Լուսինը լեռան վրա , մենակատար՝ Մ. Գարուկյան ,նվագակցում է՝ Գոհար Շահրամանովան
7. Ա. Խաչատրյան – Վալս «Դիմակահանդես» -ից,մենակատար՝
Մ. Գարուկյան,նվագակցում է ՝Գոհար Շահրամանովան
8. Ազնավուր – Հավերժական սեր , մենակատար՝ Մ. Գարուկյան,նվագակցում է ՝Գոհար Շահրամանովան
9. Բաբաջանյան – Էլեգիա, Մ. Գարուկյան, ջութակ, Մարիա Ալավերդյան, վոկալ,Գոհար Շահչամանովա/ դաշնամուր,
10. Արմեն Աշոտ Ճենտերեջյան – Սիրուհիս , մենակատարներ՝ Մ. Գարուկյան, Քրիստինա Չթչյան , ջութակ, նվագակցում է ՝Գոհար Շահրամանովան ,դաշնամուր։