Moody's գործակալությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկանիշ բարելավել է մինչև B1
Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է ՎՏԲ-Հայաստան Բանկի արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B2 «կայունից» մինչև B1 «կայուն»:
Ընկերությունից հայտնում են, որ վարկանիշի վերանայումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարկանիշի բարձրացմամբ` B1-ից («դրական» հեռանկարով) մինչև Ba3` «կայուն» հեռանկարով, ինչպես նաև երկրի՝ արտարժույթով բանկային ավանդների վարկանիշի փոփոխությամբ B2- ից մինչև B1: Փոփոխությունը տեղի է ունեցել 2019թ. օգոստոսի 27-ին:
Բացի այդ, Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատեց ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկունակության բազային գնահատականը (Baseline Credit Assessments)՝ b3 մակարդակում:
Ինչպես նշում է գործակալությունը վարկունակության բազային գնահատականի հաստատումը պայմանավորված է ՎՏԲ-Հայաստան Բանկի իրացվելիության բավարար մակարդակով և «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ մայր բանկի կողմից աջակցության մեծ հավանականությամբ:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացրել իր նոր Video Banking ծառայությունը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար մեկնարկում է «Բիզնեսին ընդառաջ» ակցիան
- ՎՏԲ-Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկեր ձևակերպելու գործընթացքը
- ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է կատարել բանկային գործարքներ ` Վիդեո Բանկինգի օգնությամբ