Ֆեյսբուքի միլիոնավոր օգտատերերի հեռախոսահամարներ են հայտնվել Համացանցում
Ֆեյսբուք սոցիալական ցանցի միլիոնավոր օգտատերերի հեռախոսհամարները հայտնվել են Համացանցում։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին գրում է TechCrunch-ը։
Տեղեկատվության համաձայն, խոսքը գնում է աշխարհի տարբեր երկրներից 419 միլիոն օգտատերերի համարների մասին, մեծ մասը բրիտանացի ու ամերիկացի են։
Դրանք այն հեռախոսահամարներն են, որոնք կապված են սոցցանցերի էջերի հետ, դրանց մի մասը պարունակում են նաև օգտատերերի անունները, սեռն ու երկիրը, որտեղ բնակվում են։ Տվյալների շարքում կարող են լինել կրկնվող կամ սխալ տեղեկություններ:
Ընկերությունից հայտարարել են անձնական հաշիվները կոտրելու ապացույցների բացակայության մասին։ Տվյալները հնացած են, քանի որ հավաքվել են այն ֆունկցիայի միջոցով, որը ներկա պահին անհասանելի է։
Հարակից հրապարակումներ`
- Ֆեյսբուքում խափանումներ են տեղի ունեցել
- Ֆեյսբուքն առաջին անգամ գիտնականներին հասանելիություն է տվել անձնական տվյալներին
- Ֆեյսբուքը նոր տեսք կունենա
- Ֆեյսբուքը «պատահաբար» ներբեռնել է 1.5 մլն օգտատերերի էլեկտրոնային հասցեներ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում