Դա ծիծաղելի վարկած է. Դավիթ Անանյանը՝ «Ձյունիկ սառնարան»-ի և «Վեգա»-ի հրդեհների դիտավորության մասին
«Դա ծիծաղել է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով «Ձյունիկ սառնարան» և «Վեգա» ընկերություններում հրդեհների դիտավորության մասին շրջանառվող լուրերին։
Հարցին, թե արդյոք այդ ընկերությունները ռիսկային խմբում էին գտնվում, ՊԵԿ նախագահը նշեց, որ իրենք նման տեղեկատվություն չունեն։ «Ռիսկային գնահատված կազմակերպությունների ցանկը 900 է, որոնց անունները բառացի չեմ հիշում»,- նշեց Դավիթ Անանյանը:
Դիտարկմանը՝ հրդեհից հետո չի՞ ճշտել, թե այդ ընկերությունները ռիսկային կազմակերպությունների ցանկում են, թե ոչ, ՊԵԿ նախագահն արձագանքեց.«Ես ասում եմ, որ դա ծիծաղելի վարկած է: Չգիտեմ, մարդիկ երևի պարապ են, մտածում են՝ այդպիսի վարկածներով հանրությանը զվարճացնեն»:
Հարակից հրապարակումներ`
- «Ձյունիկ սառնարան»-ի հրդեհից տուժած գործարարները պահանջում են վերադարձնել ԱԱՀ-ն ու մաքսատուրքը
- «Վեգա» ընկերության կորուստները հասնում են մի քանի միլիոն դոլարի
- ԱՆ. «Մալաթիա մոլ»-ի հրդեհի հետևանքով տուժածներ կան. (լրացված)
- Դեսպան Ձյունիկ Աղաջանյանը՝ իր անվան հետ կապված սկանդալի մասին. ՀԺ