Չեռնոբիլը ռեկորդային թվով այցելուներ է ունեցել
Զբոսաշրջային հոսքը դեպի Չեռնոբիլի ատոմակայանի օտարման գոտի տարեցտարի աճում է։ Լենտա.ռու-ի փոխանցմամբ, 2019 թվականի ութ ամիսներին Չեռնոբիլի գոտին ռեկորդային թվով այցելուներ է ունեցել։
Այդ ժամանակահատվածում արգելավայր է այցելել 74 հազար 671 մարդ, որից 14 416-ը՝ օգոստոսին։ Ավելի շատ զբոսաշրջիկներ այցելել են Ուկրաինայից, Միացյալ Թագավորությունից և Լեհաստանից:
Արգելավայրի վարչակազմը զբոսաշրջային հոսքի ավելացումը կապում է HBO հեռուստաալիքի կողմից հեռարձակվող «Չեռնոբիլ» սերիալի հեռարձակման, ուկրաինական զբոսաշրջային գործակալությունների կողմից Չեռնոբիլ նոր ուղղությունների ձևավորման, ինչպես նաև գոտու տարածք մուտք գործելու ընթացակարգի պարզեցման հետ:
«Բայց հարկ է հիշել, որ սա զվարճանքի այգի չէ: Սա մի տարածք է, որտեղ անհրաժեշտ է պահպանել անվտանգության հատուկ կանոնները», - ասել է արգելավայրի տնօրենի օգնական Կիրիլ Գառնիկը:
1986 թվականի ապրիլի 26-ին Ուկրաինայի Չեռնոբիլ քաղաքում տեղի է ունեցել ատոմակայանի չորրորդ էներգաբլոկի վթար։ Այն տեղի է ունեցել ռեակտորի պայթյունի հետևանքով և շրջակա տարածքները ենթարկել է ռադիոակտիվ ճառագայթման։ Վթարը ամենախոշորն է իր հետևանքներով ատոմային վթարների մեջ, նաև ատոմային էներգետիկայի պատմության մեջ ամենախոշորն է ինչպես զոհերի քանակով, այնպես էլ տնտեսական վնասով։ Վթարից հետո առաջին երեք ամիսների ընթացքում մահացել է 31 հոգի, իսկ ճառագայթման հետևանքները, որոնք բացահայտվել են 15 տարիների ընթացքում, դարձել են 60-80 մարդու մահվան պատճառ։ 134 մարդ տարբեր աստիճանի ճառագայթային հիվանդություն են ստացել, ավելի քան 115 հազար մարդ տարհանվել է 30 կիլոմետրանոց ճառագայթման գոտուց։
Հարակից հրապարակումներ`
- Նորվեգիայի իշխանությունները որոշել են վնասազերծել ստորջրյա «Չեռնոբիլը»
- Բլոգերը պատմել է Չեռնոբիլի սարսափների քիչ հայտնի փաստերի մասին
- Չեռնոբիլում պտտել են «սատանի անիվը»
- HBO հեռուստաալիքը Չեռնոբիլի ատոմակայանի աղետի մասին ֆիլմաշար կնկարահանի
- Չեռնոբիլի վթարից անցել է 26 տարի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան