Հանգստյան օրերին Պեկինի օպերայի համերգները կներկայացվեն Երևանում
«Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2017-2020 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 7-8-ը մեր երկրում կանցկացվեն Չինաստանի մշակույթի օրեր:
Նախարարությունից հայտնում են, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այս շաբաթ և կիրակի, ժամը 19:00-ին տեղի կունենան Պեկինի օպերայի համերգները:
Համերգային ծրագրում ընդգրկված են «Երկնային լեդին ծաղիկներ է սփռում», «Ճամփաբաժնին», «Աշնանային գետ», «Կայսեր հրաժեշտը սիրեցյալ կնոջը» ստեղծագործությունները:
Պաշտոնական բացման խոսքով հանդես կգա Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը:
«Հայաստանում Չինաստանի մշակույթի օրեր» ծրագրի շրջանակում նախատեսված է Չինաստանի պատվիրակության այցը Հայաստանի Ազգային պատկերասրահ և Հայաստանի պատմության թանգարան:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան