Պրոֆեսոր Մելիքյան. Ամուլսարը ցանկացած ընկերության համար պետք է փակ լինի հանքարդյունաբերության համար
Քիմիայի գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Մելիքյանն ուսումնասիրել է իր Ամուլսարանի շրջանում իրականացրած երկրաբանական ուսումնասիրությանը։ Նա համարում է, որ յուրաքանչյուր պաշտոնյա, նախկին և ներկա, որը Ամուլսարի հանքը շահագործելու թույլտվություններ է տվել, պետք է պատասխանատվության ենթարկվի:
«Կարդացի 1952-1954 թվականներին անցկացրած երկրաբանական ուսումնասիրությունը Ամուլսարի շրջանում համատեղ ռուս-հայկական արշավախմբի կողմից: Pdf պատճեն (126 էզ) ինձ տրամադրեց Լևոն Գալստյանը (շնորհակալ եմ, Լևոն):
Սա լայնածավալ ուսումնասիրություն է, որը տևել է մի քանի տարի, և ներառել է բազմաթիվ տեղերում հորատումներ և ռադիոակտիվության չափումներ ժամանակակից գործիքների օգտագործմամբ: Ուրանի (U), թորիումի (Th) և ռադոնի (Rn) առկայությունը միանշանակ հաստատված է: Քանի որ կապարը (Pb) ձևավորվում է ուրանի և թորիումի ռադիոակտիվ քայքայման արդյունքում, կարծում եմ, որ այդ հանքաքարերում կապարը նույնպես պետք է առկա լինի: Այժմ հարցն այն է, թե ինչպե՞ս կարող էր որևիցե մեկը մտածել Ամուլսարի տարածքում ոսկու հանք շահագործել, երբ վաղուց հաստատված է ռադիոակտիվ տարրերի առկայությունը:
Հզոր պայթյունները և բաց հանքարդյունաբերությունը տարածելու են ռադիոակտիվությունը մեր հայրենիքի կարևորագույն տարածքներից մեկում այն դարձնելով անմարդաբնակ հարյուրավոր տարիներ ի վեր:
Հաշվի առնելով հանգամանքները, մեզ անհրաժեշտ չէ որևէ նոր գնահատական Լիդիանից (նոր ՇՄԱԳ)։ Այս տարածքը ցանկացած ընկերության համար պետք է փակ լինի հանքարդյունաբերության համար, քանի որ այն պարունակում է ռադիոակտիվ ապառներ:
Բնապահպանության նախարարության և ՀՀ Կառավարության յուրաքանչյուր պաշտոնյա, նախկին և ներկա, որը Ամուլսարի հանքը շահագործելու թույլտվություններ է տվել, պետք է պատասխանատվության ենթարկվի»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարի հարցով Փաշինյանը «օրվա կուրսին» համապատասխան որոշումներ է փոխում. քաղտեխնոլոգ
- Ամուլսարի շահագործման վերաբերյալ նոր ՇՄԱԳ անցկացնելու վերջնական որոշում դեռ չկա. Վլադիմիր Կարապետյան
- Ամուլսարի ծրագրի վերաբերյալ Փաշինյանը նոր հանձնարարություն է տվել
- Մհեր Գրիգորյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին
- Գիտությունների ազգային ակադեմիան՝ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ